«Զինվորները ավտոմատով տանկ էին կանգնեցնում»․ կամավորականների խմբի հրամանատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 16:39
Դուք պետք է չլինեք ԿԸՀ նախագահ, վառ արտահայտում եք հավասարակշռության բացակայությունը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 16:28
Կրեմլը կարծում է, որ ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի «դժոխային պատժամիջոցները» կբարդացնեն Ուկրաինայում կարգավորումը
17.09.2026 | 16:17
Ալեն Սիմոնյանը ներկայացրել է Հայաստանի ազգային անվտանգության դոկտրինի հիմնական սկզբունքներն ու առաջնահերթությունները
17.09.2026 | 16:06
Թրամփը ՄԱԿ ԳՎ-ի շրջանակում Իրանի պատերազմը կքննարկի Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ
17.09.2026 | 15:58
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անտոն Քոչինյան փողոցում
17.09.2026 | 15:48
Ուկրաինան և ՌԴ-ն զոհվածների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրել
17.09.2026 | 15:40
«Չելսիի» ղեկավարը վաճառել է ակումբում իր մասնաբաժինը
17.09.2026 | 15:28
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
17.09.2026 | 15:19
ՌԴ-ն Սև ծովում հարվածել է Տանզանիայի դրոշի ներքո նավարկող նավին․ նավապետը զոհվել է
17.09.2026 | 15:10
Փաշինյանը՝ ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին // Գերմանիան ՀՀ ՊՆ-ին ձնագնացներ է նվիրել․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 15:07
Ռուբեն Մխիթարյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ
17.09.2026 | 15:02
Շոյգուն հայտարարել է, թե ՀՀ-ում ՌԴ ներդրումներով ընկերությունների նկատմամբ, իբր, «ռեյդերային զավթում» է իրականացվում
17.09.2026 | 14:54
Մատենադարանի ձեռագրական գանձարանը համալրվել է 1491 թվականի Շարակնոցով
17.09.2026 | 14:49
Տեղեկություն Կիպրոս – Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ
17.09.2026 | 14:40
Կոռուպցիոն սկանդալի ֆոնին՝ Զելենսկին Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակել
Բոլորը

«Զինվորն ու բանակը չեն պարտվել, պարտվել են քաղաքական գործիչները»,- ասում է պատերազմին մասնակցած կամավորական խմբի հրամանատար Պավել Գրիգորյանը, որը կոնտուզիա ստանալու հետևանքով Երևան է տեղափոխվել։

Կամավորականն ասում է՝ դեմ է նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրին: «Ես չհասկացա՝ ինչու էս ամեն ինչը սենց արագ կանգնեցվեց, չէ՞ որ ձմեռ էր, մենք կկարողանայինք ավելի լավ կռվել, արդեն արծվի կռիվ էր գնալու»,- ասում է նա։

Գրիգորյանը մարտական ընկերների հետ Արցախ է մեկնել սեպտեմբերի 28-ին, մարտեր են վարել տարբեր կետերում, այդ թվում՝ Հադրութի տարածքում: «Ամենաշատ տպավորված դրվագը, որ զինվորները ավտոմատնրով տանկ կանգնեցրին, Երկրապահի տարեցների հետ»,- պատմում է Գրիգորյանը։

Հրամանատարը հիշում է, որ երբ նոյեմբերի 10-ին հայտնի դարձավ համաձայնագրի ստորագրման մասին, կյանքում առաջին անգամ տեսավ ցավից հեկեկող ընկերների։

Կամավորական խմբի հրամանատարը տեսածի մասին շատ խոսել չի ցանկանում, փոխարենը թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը կոչ է անում համախմբվել բանակի շուրջ։ Ասում է՝ վճռական մարտը դեռ առջևում է, որի ելքը պետք է հաղթանակը լինի։

Պավել Գրիգորյանն օրերս է հիվանդանոցից դուրս գրվել, արդեն ուրբաթ կրկին մեկնելու է հայրենիքի սահմանը պաշտպանելու։

Մինչ գնալն էլ զինվորներին խորհուրդ ունի՝ հարգել հրամանատարներին և ենթարկվել նրանց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան