Արտաքին քաղաքականությունում մենք խայտառակ վիճակի հասանք հենց այս պատերազմի ընթացքում․ Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 18:24
Երևանում կայացել է վոլեյբոլի Եվրոպայի Մ-20 առաջնության որակավորման փուլը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
02.11.2026 | 18:19
Երեք մարզում ապօրինի ընդերքօգտագործման դեպքեր են արձանագրվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 146 մլն դրամի վնաս
02.11.2026 | 18:10
ԵՏՀ-ում ՀՀ-ի բողոքի քննարկումը հետաձգվել է // Գազի գնի հնարավոր թանկացումն աղետ չի լինի՝ ըստ ֆիննախի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 18:02
Թբիլիսիում կենտրոնում ուժեղ հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:52
Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել․ թագավորը քննարկում է այն ընդունելու հարցը
02.11.2026 | 17:43
Գրիգոր Հակոբյանը Իրանի խորհրդարանի հայ-իրանական բարեկամության խմբի անդամների հետ քննարկել է TRIPP-ը
02.11.2026 | 17:32
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին
02.11.2026 | 17:21
Վստահության հարց կա. ՊԵԿ նախագահը` TRIPP-ում «ընդունարան» – «գրասենյակ» գործառական մոդելի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:10
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
02.11.2026 | 16:57
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:50
Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:34
Պեսկովը բնական ու նպատակահարմար է անվանել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը
Բոլորը

«92թ. առիթ եմ ունեցել ընդունվելու Օզալի կողմից Ստամբուլում, և նա ասաց, որ եթե հրաժարվենք Եղեռնի վերաբերյալ պահանջատիրական նկրտումներից, Թուրքիան կանցնի Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների»,- այս մասին «Հայաստանի սահմանները. ո՞վ գիտի՝ որտե՞ղ են սկսվում և որտե՞ղ ավարտվում» թեմայով առցանց քննարկման ժամանակ ասաց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

«Ես չեմ հասկանում, թե ինչ տրամաբանությունից ելնելով ենք այսօր ձգտում դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, ըստ երևույթին՝ Թուրքիան կգնա դրան, առանց որևէ նախապայմանի, բայց այդ դեպքում մի քանի տարի անց «առանց սրի և կրակոցի աշխարհը կդառնա մուսուլմանական երկրագունդ»: Նրանց, ովքեր ուզում են նորմալացնել հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ, կարող եմ ասել, որ 3- 5 տարվա ընթացքում, երբ կգործեն միջանցքները, Հայաստանը կդառնա Թուրքիայի գավառներից մեկը»,- ասաց Նավասարդյանը:

Արտակարգ և լիազոր դեսպանի դիտարկմամբ՝ արտաքին քաղաքականությունում Հայաստանը խայտառակ վիճակի է հասել հենց այս պատերազմի ընթացքում: «Նախ՝ կորցրեցինք լավ գործընկերոջ՝ Իրանին, երկրորդ՝ գործընկերային հարաբերություններ չհաստատեցինք Չինաստանի հետ, երրորդ՝ Ռուսաստանի հետ փչացրինք մեր հարաբերությունները: Մենք պետք է լուրջ հետևություններ անենք, հարաբերությունները բարելավելու ուղղությամբ մեծ աշխատանք իրականացնենք, և պետք է աշխատի պրոֆեսիոնալների թիմ»,- ասաց Նավասարդյանը:

Նրա խոսքով նման կատակլիզմներից հետո բոլոր նորմալ երկրները հետ են կանչում դեսպաններին, նրանց կա՛մ շնորհազրկում են, կա՛մ այլ աշխատանքի են տեղափոխում, կա՛մ էլ այլ միջոցներ են կիրառում նրանց նկատմամբ. «Իսկ մեր բոլոր դեսպանները, որոնք իրենց չարդարացրին պատերազմի ընթացքում, հետ չկանչվեցին: Դիվանագիտության մեջ դիլետանտիզմը չպետք է տեղ ունենա: Դիվանագիտական ծառայությունը մեզ մոտ գտնվում է անմխիթար վիճակում»:

Մանրամասները՝ տեսանյութում: