6 տարվա գերությունից հետո Արսեն Բաղդասարյանը տանն է․ մինչ պատերազմը գերեվարվածները նույնպես վերադարձել են ՀՀ

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երեկ Ադրբեջանից Հայաստան են վերադարձել 44 հայ գերիներ։ Նրանց թվում են նաև նախքան Արցախի 44-օրյա պետերազմը գերեվարվածները։

Այսօր տուն է վերադարձել 6 տարի ադրբեջանական գերության մեջ անցկացրած Արսեն Բաղդասարյանը։ Նա ծնունդով Ստեփանակերտից է, գերեվարվել էր 2014 թվականին։ 26-ամյա երիտասարդը Ադրբեջանում կեղծ մեղադրանքների հիման վրա դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման։

Հայաստան է վերադարձել նաև զինծառայող Արայիկ Ղազարյանը։ Եղբայրը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ նա դեռ հոսպիտալում է։ 20-ամյա Արայիկը գերեվարվել էր 2019 թվականին։

Դեկտեմբերի 14-ին Ադրբեջանից Հայաստան տեղափոխված ռազմագերիների և պահվող անձանց թվում է եղել նաև բերդավանցի Կարեն Ղազարյանը։ Նրա մայրը մեզ տեղեկացրեց, որ որդին դեռ հոսպիտալում է։

Կարեն Ղազարյանը Ադրբեջանում էր 2018 թվականի հուլիսի 15-ից։ 2019 թվականի փետրվարին Ղազարյանն Ադրբեջանում շինծու մեղադրանքով դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման։

Վերադարձած գերիների ցանկում է եղել նաև այս տարվա հուլիսին գերեվարված Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանի անունը։ Նա, սակայն, ոչ թե Հայաստան է վերադարձել, այլ տեղափոխվել է Նախիջևանում։ Սարդարյանի կինը Factor.am-ին ասաց՝ ամուսնու հետ չի խոսել և չգիտեն, թե ինչպես է կազմակերպվելու նրա վերադարձը տուն։ Նշենք, որ Կարեն Սարդարյանը 30 տարեկան է, երկու անչափաս երեխա ունի։

Լիլիթ Շաբոյան