Մեկ օրում ԼՂ է վերադարձել 566 մարդ․ ՌԴ ՊՆ
Ռուս խաղաղապահները ուղեկցել են Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ մեկնող ավտոբուսները, որոնցով փախստականները վերադարձել են իրենց տները: Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։
Ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 566 մարդ: Ավտոբուսներն ուղեկցել են ՌԴ խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկները։ Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի իրենց մշտական բնակության վայրեր են վերադարձել արդեն 39 հազար 700 փախստական։
ՌԴ ՊՆ-ից հիշեցնում են, որ ռուս խաղաղապահները հրադադարի պահպանման ռեժիմի շուրջօրյա մոնիթորինգ են իրականացնում 23 դիտորդական կետերում։
Տաթև Ֆռանգյան