Սեյրան Օհանյանը և բազմաթիվ այլ մարդիկ բանակի հաշվին հարստացել են, դղյակներ կառուցել. Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

Գնահատակններ չեմ տա պատերազմի օրերին Սեյրան Օհանյանի գործունեությանը: Վստահ եմ, որ պատերազմի ողջ գործընթացը և տեղեկություններն այն մասին, թե ով ինչ է արել, միանշանակ պետք է խոր քննարկման առարկա դառնա: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ հավելելով, որ պետք է գնահատականներ տրվեն ուսումնասիրություններից հետո:

Իշխանության մի շարք ներկայացուցիչներ քննադատության են ենթարկել Սեյրան Օհանյանին, երբ նա հայտարարել էր, որ այս իշխանությունը՝ մասնավորապես վարչապետը, պետք է հեռանան, քանի որ նրանց մնալը անմիջական վտանգ է պետության գոյության, ինքնիշխանության համար: Անդրադառնալով այս դիտարկմանը, Արմեն Խաչատրյանը նշեց, որ ինքը նույնպես բացասաբար է վերաբերվում Օհանյանի այս հայտարարությանը: «Մարդիկ փորձում են պատերազմում կրած անհաջողությունները օգտագործել և օր առաջ լուծել իրենց առջև կանգնած քաղաքական խնդիրը… Նրանք մեկ նպատակ ունեն՝ հասնել իշխանափոխության: Շատերը խնդիր ունեն այս իշխանության հետ՝ պայմանավորված ապօրինի գույքի բռնագրավման պրոցեսի հետ, որը դեռևս ընթացքի մեջ է»,- նշեց Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ բազմաթիվ մարդիկ բանակի հաշվին հարստացել են, դղյակներ են կառուցել, գույք են ձեռք բերել. «Սա բացի հանցագործություն լինելուց անբարոյականություն է, դավաճանություն է, և մեր ազգը պիտի իմանա, թե ովքեր են այդ մարդիկ: Կարծում եմ՝ նաև Սեյրան Օհանյանն է այդ մարդկանցից»:

Մանրամասները՝ տեսանյութում: