Եթե խորհրդարանական մեծամասնությունը համառի, ապա քաղաքական օրակարգը կարող է փոխվել. Նիկոլ Փաշինյան

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

«Ելք» դաշինքը հունվարի 19-ին առաջադրելու է հստակ պահանջ՝ փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում: Պատասխանելով Factor.am-ի հարցին՝ հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ պատկերացնում են, թե ինչպես են հասնելու այդ պահանջի կատարմանը:

«Եթե հանրությունը իր դիրքորոշումը հստակ արտահայտի այս հարցում, այսինքն՝ փողոցում տեսնենք բազմահազար մարդկանց, որոնք կասեն՝ պահանջում ենք կասեցնել թանկացումները, եթե այդ պահանջը հստակ ձևակերպվի, և խորհրդարանական մեծամասնությունը համառի և հրաժարվի իրականացնել այդ փոփոխությունները, ապա Հայաստանի քաղաքական օրակարգը կարող է փոխվել»,- շարունակեց Փաշինյանը:

Պատգամավորը նշեց, որ իրենք գործում են իրենց ստացած մանդատի շրջանակում, բայց այս հարցում ակնկալում են ավելի մեծ մանդատ: «Եթե քաղաքացին այդ մանդատը տվեց, ապա այն կիրացնենք, եթե չտվեց, մենք կարձագանքենք՝ քաղաքացին այդ մանդատը չտվեց մեզ»,- ընգծեց խորհրդարանական ընդդիմադիր ուժի ղեկավարը՝ վստահեցնելով, որ պատրաստ են առաջնորդել նաև իշխանափոխության գործընթաց՝ եթե ժողովուրդը դա ցանկանա:

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ հունվարի 19-ին «Ելքի» կազմակերպած երթը լուրջ հետևանքներ կունենա. «Դա մեծապես կախված է ՀՀ քաղաքացիների մասնակցության մակարդակից, ըստ էության, այսօր կամ վաղը ՀՀԿ մեծամասնությունը դիրքրոոշում է որդեգրում, որ ՀՀ քաղաքացիներն ըմբռնումով են մոտենում թանկացումներին, քարտ բլանշ են տվել իրենց այդ պրոցեսներն իրականացնելու, գործուն քայլեր չձեռնարկելու համար: Մենք հստակ ուզում ենք, որ դա հասկանալի լինի, որ թանկացումների հետագա ծավալումը կասեցնելը քաղաքական պահանջ է»:

«Ես չեմ ուզում, որ մեր կողմից ասվածը անհամեստ լինի, բայց «Ելքն» այն քաղաքական ուժն է, որն ունի և՛ մանդատ, և՛ քաղաքական ու բարոյական իրավունք՝ ժողովրդին առաջնորդելու, եթե ժողովուրդը դա ցանկանա»,- հավելեց «Ելք» խմբակցության ղեկավարը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Շողիկ Գալստյան