Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 28 137 նոր դեպք
Քաղաքականություն
12.12.2020 | 18:52Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 28 137 նոր դեպք, մահացել է 560 պացիենտ: Վերջին մեկ օրում ապաքինվել է 26 118 մարդ: Տեղեկությունը տարածում է ռուսական մամուլը:
Համավարակի մեկնարկից մինչ օրս արձանագրված է կորոնավիրուսի ավելի քան 2,5 միլիոն դեպք, այդ թվում, ապաքինվել է 2 085 958 մարդ, մահացել՝ 46 453-ը: