ԱԳ փոխնախարար Արմեն Ղևոնդյանը մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Լուրեր

02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին:
02.11.2026 | 19:12
Ուկրաինան պատրաստ է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները՝ Patriot համակարգերի հրթիռների դիմաց․ Զելենսկի
02.11.2026 | 19:00
Քրեական հանցագործություն է կատարվել․ սպառնացել են՝ մեզ ստիպելու, որ չառաջադրվենք Իջևանի ընտրություններում․ Լևոն Վարդապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 18:49
36 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մի շարք հասցեներում
02.11.2026 | 18:39
Հաքերները կրկին հարձակվել են Եվրոպայի սուպերմարկետների սառնարանային համակարգերի վրա․ 4 երկիր է տուժել
02.11.2026 | 18:24
Երևանում կայացել է վոլեյբոլի Եվրոպայի Մ-20 առաջնության որակավորման փուլը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
02.11.2026 | 18:19
Երեք մարզում ապօրինի ընդերքօգտագործման դեպքեր են արձանագրվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 146 մլն դրամի վնաս
02.11.2026 | 18:10
ԵՏՀ-ում ՀՀ-ի բողոքի քննարկումը հետաձգվել է // Գազի գնի հնարավոր թանկացումն աղետ չի լինի՝ ըստ ֆիննախի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 18:02
Թբիլիսիում կենտրոնում ուժեղ հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:52
Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել․ թագավորը քննարկում է այն ընդունելու հարցը
02.11.2026 | 17:43
Գրիգոր Հակոբյանը Իրանի խորհրդարանի հայ-իրանական բարեկամության խմբի անդամների հետ քննարկել է TRIPP-ը
02.11.2026 | 17:32
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին
02.11.2026 | 17:21
Վստահության հարց կա. ՊԵԿ նախագահը` TRIPP-ում «ընդունարան» – «գրասենյակ» գործառական մոդելի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:10
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 10-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանի մասնակցությամբ կայացել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը:

«Տեսակապի ձևաչափով կայացած նիստի ընթացքում քննարկվեցին ԱՊՀ շրջանակներում մասնակից պետությունների համագործակցության և միջազգային օրակարգի մի շարք հարցեր: Նիստի օրակարգում ներառված էր տարբեր ուղղություններով ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության խորացմանն ուղղված շուրջ 15 փաստաթուղթ, այդ թվում՝ 2021թ. ԱՊՀ ԱԳ նախարարությունների միջև բազմամակարդակ խորհրդատվությունների ծրագիրը, ԱՊՀ գործադիր կոմիտեի գործունեության, ինչպես նաև COVID-19 համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների վերացման ուղղությամբ ԱՊՀ մասնակից պետությունների համատեղ գործողությունների վերաբերյալ:

Նիստի ընթացքում ստորագրված փաստաթղթերի մի մասը կներառվի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի առաջիկա նիստի օրակարգում, մասնավորապես՝ ՄԱԿ-ի ստեղծման 75-ամյակի կապակցությամբ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների համատեղ հայտարարությունը, միջազգային տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների համագործակցության մասին համատեղ հայտարարությունը, մինչև 2025թ. ԱՊՀ մասնակից պետությունների՝ ռազմական համագործակցության մասին հայեցակարգը, ԱՊՀ հետագա զարգացման հայեցակարգը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում ներկայացրեց օրակարգային հարցերի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը: Արմեն Ղևոնդյանն անդրադարձավ նաև Թուրքիայի անմիջական աջակցությամբ և վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիային: ԱՊՀ ԱԳՆԽ նիստի մասնակցիների ուշադրությունը հրավիրվեց անհապաղ լուծում պահանջող այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք են ռազմագերիների և պատանդների, ինչպես նաև՝ զոհվածների դիերի փոխանակումը, անհայտ կորածների վերաբերյալ տվյալների ճշգրտման հրատապությունը, հայկական պատմամշակութային արժեքների պահպանման անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրությունում: