ԳԱԱ-ն աղմկահարույց օրինագիծը համարում է վտանգավոր, իսկ նախարարությունում կարծում են՝ դա եղավ վերջին «միտինգներից հետո»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
Բոլորը

Օրերս գիտական շրջանակներում բուռն քննադատությունների արժանացավ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը։ Դժգոհություններ հնչեցին առ այն, որ կառավարությունը դեկտեմբերի 3-ի նիստի օրակարգում անհիմն, առանց օրենսդրորեն նախատեսված քննարկումների, որպես անհետաձգելի և չզեկուցվող հարց գործադիրի նիստի օրակարգում ընդգրկեց օրենքի նախագիծն ու հավանություն տվեց՝ այն ուղարկելով Ազգային ժողով՝ հրատապության կարգով քննարկելու և ընդունելու առաջարկությամբ:

«Ներկայացված օրենքի նախագծով կազմաքանդվում է ՀՀ գիտությունների ակադեմիական համակարգը, վտանգի տակ է դրվում հիմնարար գիտությունների զարգացումը: Վերացվում են ՀՀ Սահմանադրությամբ և տարբեր օրենքներով նախատեսված բուհական և գիտական ինքնավարությունը, ակադեմիական ազատությունները, խախտվում են կրթության, գիտության հիմնական շահառուների իրավունքներն ու օրինական շահերը»,- ասված է Գիտությունների ազգային ակադեմիայի տարածած հայտարարությունում:

Դժգոհություններ հնչեցին նաև բուհերի ռեկտորների կողմից։ Բանն այն է, որ ըստ այս նախագծի՝ բուհերի ռեկտորները և գիտական հաստատությունների տնօրենները ոչ թե ընտրվելու, այլ նշանակվելու են անմիջապես ԿԳՄՍ նախարարության կողմից՝ մինչև 5 տարի ժամկետով։ Ընդդիմախոսների կարծքով՝ սա նշանակում է, որ նախագծում ներառված դրույթների ընդունման դեպքում բուհերը կզրկվեն ինքնակառավարման իրավունքից։

Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը Factor.am-ի հետ զրույցում նախ շեշտում է՝ կրթության և գիտության զարգացման օրինաչափությունները, այդ ոլորտների կառավարման առանձնահատկությունները բավական տարբեր են, ուստի հնարավոր չէ դրանք կարգավորել մեկ օրենքի շրջանակում․ հարկավոր են երկու տարբեր օրենքներ։ Ինչ վերաբերում է օրենքի էությանը, ապա այն, ըստ ակադեմիկոսի, կազմալուծում է գիտությունների ակադեմիան՝ վերածելով այն ինչ-որ անհասկանալի կազմակերպության։

ՀՀ ԿԳՄՍ Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, սակայն, հակադարձում Է՝ շեշտելով, որ նախագիծն ավելի վաղ քննարկվել է Գիտությունների ակադեմիայի հետ և երկուստեք համաձայնության են եկել։ Պարոն Հայոցյանը պնդում է՝ Գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացրած առաջարկությունները գրեթե 100 տոկոսով ներառվել են նախագծում: Իսկ ահա Ակադեմիայի նախագահը շեշտում է՝ Հայոցյանը կոմիտեի նախագահ նշանակվել է ավելի ուշ, քան օրենքի նախագծի քննարկման մեկնարկը։ Նախարարության ներկայացուցիչն էլ պարզաբանում է՝ կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվել է 2020-ից, սակայն օրենքի շուրջ աշխատում է 2018-ից։

Ռադիկ Մարտիրոսյանը հավաստիացնում է, որ Ակադեմիայի համակարգում գործող ինստիտուտների 87 տոկոսը փակ քվեարկության արդյունքում ցանկություն է հայտնել մնալ կառույցի կազմում։ Այս հիմնավորումը, սակայն, նախարարության ներկայացուցչին չի բավարարում։ Նրա համոզմամբ՝ ինստիտուտները քվեարկել են տեղեկատվության սղության պայմաններում։ Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն էլ հիշեցնում է՝ օրենքի նախագիծը երկար ժամանակ մշակվում էր նախորդ իշխանությունների օրոք, դրա նպատակն էր բարձրագույն կրթական համակարգը դարձնել ճկուն, հարմարեցնել միջազգային պահանջներին։ Փորձագետի կարծիքով՝ օրենքի նախագծի հետ կապված ամենամեծ խնդիրն անցումային դրույթն է՝ կապված ռեկտորների նշանակման հետ։

Հավելենք, որ Հանրային խորհուրդը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, ՀՀ բուհերի արհմիությունների նախագահությունը, Մարդու իրավունքների պաշտպանը, ԵՊՀ ուսանողական խորհուրդը և մի շարք այլ գիտակրթական կառույցներ մտահոգիչ և անընդունելի են որակել օրենքի նախագծի որոշ դրույթներ և պահանջել են անհապաղ հետ կանչել նախագիծը ԱԺ-ից:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան