Արցախի բնակավայրերում շարունակվում է վտանգ ներկայացնող չպայթած զենք-զինամթերքի հայտնաբերումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արցախի բնակավայրերում դեռ երկար ժամանակ շարունակելու է վտանգ ներկայացնել չպայթած զենք-զինամթերքը. տեղեկացնում է Արցախի ԱԻՊ ծառայությունը:
Ստեփանակերտից և շրջաններից Արցախի սակրավորական ջոկատները հայտնաբերում են տարբեր տեսակի պայթյունավտանգ առարկաներ, կամ կյանքին վտանգ սպառնացող ռազմամթերք:
Այն զինատեսակները որոնք հնարավոր չէ տեղափոխել՝ պայթեցվում են տեղում: Ցանկացած անծանոթ առարկա հայտնաբերելու դեպքում խնդրում ենք անհապաղ զանգահարել արտակարգ իրավիճակների պետական ծառայություն /911,101 կամ 112 կարճ հեռախոսահամարներին/: