Բժիշկ Տարոն Տոնոյանը նշեց, որ հրաժարվել է նախագահական գնալ ու մեդալ ստանալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.04.2026 | 18:31
Նախագահը Հարավային Կորեայում ՀՀ դեսպան է նշանակել
18.04.2026 | 18:25
Կարեն Մկրտչյանը՝ պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղար
18.04.2026 | 18:11
Ալեն Սիմոնյանը Թուրքիայի Հայոց Պատրիարքության տարածքում հանդիպել է Ստամբուլում գործող հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ
18.04.2026 | 17:52
Դատախազությունը Մխիթար Զաքարյանից հօգուտ պետության 12 անշարժ գույք և շուրջ 960 միլիոն դրամ է պահանջում բռնագանձել
18.04.2026 | 17:33
ՃՏՊ Դիլիջանի թունելում
18.04.2026 | 17:19
Կոչ եմ անում Հայաստանի բոլոր բնակիչներին, ոչ միայն արցախցիներին, քվեարկել իմ օգտին․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.04.2026 | 17:07
Երևանում և Արարատի մարզում հեղուկացված ածխաջրածնային գազալցակայանների գործունեություն է դադարեցվել
18.04.2026 | 16:43
ԱՄՀ-ն և Հայաստանը համաձայնության են եկել «Պահուստային ծրագրի» առաջին ստուգման արդյունքների վերաբերյալ
18.04.2026 | 16:28
Ավտոերթով պայմանավորված՝ վաղը՝ ժամը 8:00-14:00-ը, երթևեկությունը կսահմանափակվի Մ-1-Ուջան հատման հատվածից մինչև «Շիրակ» օդանավակայան
18.04.2026 | 16:08
Ամենից մեծ սպառնալիքը յուրաքանչյուր երկրի համար անհաջող առաջնորդն է․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2026 | 15:55
Վենետիկում բացվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակը
18.04.2026 | 15:48
40 մլն դրամ ԱԳՆ-ին՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպման համար
18.04.2026 | 15:40
«Քարի երանգի որոշակի տարբերություն կա». Փաշինյանը Ծիծեռնակաբերդ է այցելել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2026 | 15:31
Firebird AI-ի հետ 25 մլն դոլարի պայմանագիր՝ Հայաստանի AI ենթակառուցվածքների զարգացման համար
18.04.2026 | 15:29
Ապարանում կասեցվել է լցակայանի բենզինի վաճառքը
Բոլորը

Զարմացած եմ. հայրենիքի կորստից հետո տասը անգամ, 100 անգամ բազմամարդ պետք է լիներ մեր հավաքը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ԱԺ-ի դիմաց ընդդիմության հանրահավաքում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, բժիշկ-ազատամարտիկ Տարոն Տոնոյանը:

«Ապշած եմ, պետք է հացի գինը 50 դրամով բարձրանա, որ մեր ձայնը բազմապատկվի և լսելի դառնա՞: Մենք հայրենիք ենք կորցրել և շարունակում ենք կորցնել: Այսօր երկրում անիշխանություն է, վարչապետը զբաղվեծ է միայն սեփական աթոռը ամեն գնով պահելով, նա ժամանակ չունի սահմաններով զբաղվելու, բանակով զբաղվելու, որպեսզի հայ ժողովուրդը պաշտպանված լինի:

Երկրի բազմաթիվ մարդկանց կոչերը մնում են անարձագանք իշխանությունների կողմից: Ո՞ւմ հետ եք վաղն աշխատելու, ինչպես եք ղեկավարելու, ձեզ ոչ ոք չի ուզում: Ձեզ աջակցողները Քելբաջարի ու Ջաբրայիլի տեղը չգիտեն:

Ես այսօր կոչ եմ անում իմ բժիշկ ընկերներին՝ այդքան անտարբեր մի եղեք, ձեր ձայնը բարձրացրեք որպես մտավորականության մի մաս, որպեսզի լսելի դառնա այս ԱԺ-ում, որտեղ նիստ են անցկացնում: Նրանք ամեն օր փորձում են իրենց շարքերը համալրել: Ով է տեսել պարտված պետությունը այս քան շատ շքանշան ու մեդալ բաժանի: Որպեսզի կարողանա այդ մարդկանց ևս զերծ պահել այս պայքարից»- նշեց Տոնոյանը:

«Այսօր ինձ զանգել են առողջապահության նախարարությունից և ասել, որ պետք է ներկայանամ նախագահական և շքանշան կամ մեդալ պետք է տան: Ես դա վաստակել եմ այն զինվորների բերանից, որոնք ասել են՝ շնորհակալություն բժիշկ: Ես այդ մեդալից հրաժարվել եմ, որովհետև չեմ ուզում ապազգային, իրենց կյանքում ոչինչ չարած, հայրենիքին դավաճանած մարդկանց ձեռքից մեդալներ ստանալ»,- հայտարարեց Տոնոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: