Մանրամասներ Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հանդիպումից

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 8-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։

«ԱԳ նախարարներն անդրադարձան երկկողմ օրակարգի մի շարք հարցերի: Նախարար Այվազյանը գոհունակություն հայտնեց հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ՝ ընդգծելով այն բոլոր ուղղություններով առավել ընդլայնելու և հարստացնելու պատրաստակամությունը:

Բանակցությունների առանցքում տարածաշրջանային կայունության և անվտանգության խնդիրներն էին: Օգտվելով առիթից՝ նախարար Այվազյանը բարձր գնահատեց Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի ընթացքում և դրան հաջորդած շրջանում խաղաղության հաստատման և հումանիտար իրավիճակի հասցեագրման ուղղությամբ Ֆրանսիայի կողմից գործադրված ջանքերը։

Նախարար Այվազյանը շեշտեց Արցախի դեմ պատերազմի ողջ ընթացքում Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների իրականացումը, այդ թվում՝ խաղաղ բնակչության դեմ արգելված զինատեսակների կիրառմամբ, կենսական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, որի նպատակն էր Արցախում ստեղծել հումանիտար աղետ և հասնել Արցախի լիարժեք հայաթափմանը:

Անդրադառնալով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրմանը՝ Հայաստանի արտգործնախարարն ընդգծեց տեղահանված արցախահայության՝ հայրենիք վերադարձի համար պայմանների ապահովման և նրանց իրավունքների պաշտպանության կարևորությունը: Նախարար Այվազյանը բարձր գնահատեց այս դժվարին ժամանակներում Ֆրանսիայի և ֆրանսիացի ժողովրդի աջակցությունը Արցախի ժողովրդին, որն արտահայտվեց նաև Արցախի ժողովրդին հումանիտար օգնության տրամադրմամբ: Այս համատեքստում երկուստեք ընդգծվեց միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների նորմերի խստագույն պահպանումը, Արցախի պատմամշակութային ժառանագության նկատմամբ հարգալից վերաբերմունքը, այդ թվում՝ տեղում միջազգային համապատասխան մարմինների ներգրավման միջոցով:

Տարածաշրջանային անվտանգության համատեքստում երկուստեք անհանգստացնող գնահատվեց Թուրքիայի ապակայունացնող դերակատարությունը ինչպես Արցախի դեմ ագրեսիայում ուղիղ ներգրավվածությամբ, այնպես էլ՝ տարածաշրջան Մերձավոր Արևելքից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխմամբ:

Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո ԼՂ խաղաղ գործընթացի վերսկսման շուրջ: Այս առնչությամբ նախարար Այվազյանը կարևորեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման վրա հիմնված Արցախի կարգավիճակի ճանաչումը:

Հանդիպման ավարտին տեղի ունեցավ Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Արա Այվազյանի և Ժան-Իվ Լը Դրիանի համատեղ մամուլի ասուլիսը»,- ասված է հաղորդագրությունում: