ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. «Եթե ամեն ինչ վերածելու ենք շահույթի, կարելի է փակել թատրոնները և դրանց փոխարեն մոլեր բացել»․ Ռուբեն Բաբայան

Լուրեր

31.03.2025 | 22:59
Հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը
31.03.2025 | 22:49
Ինդոնեզիայի ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
31.03.2025 | 22:35
Շվեդիան Ուկրաինային օգնության ամենամեծ փաթեթն է հատկացնում պատերազմի մեկնարկից ի վեր
31.03.2025 | 22:22
ՌԴ գլխավոր դատախազությունն առաջարկում է դադարեցնել երկրում «Թալիբան»-ի գործունեության արգելքը
31.03.2025 | 22:07
Հայաստանում Կիպրոսի դեսպանի հետ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները
31.03.2025 | 21:47
Ուկրաինան և ԱՄՆ-ն առաջին անգամ մանրամասն քննարկել են օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագրի նախագիծը
31.03.2025 | 21:28
Հայտնի է կենսաչափական համակարգի ներդրման մրցույթի հաղթող ընկերությունը
31.03.2025 | 21:14
Երևանում և 5 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
31.03.2025 | 20:53
Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ
31.03.2025 | 20:43
Հայտնի է «Գոնկուր» գրական մրցանակի հայաստանյան հաղթողը
31.03.2025 | 20:30
Հանգիստ նստե՛ք տեղներդ․ Սերժ Սարգսյանը կորոշի՝ Գյումրիի քաղաքապետն ով է լինելու․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2025 | 20:17
Բաքուն Գերմանիայի դեսպանին կանչել ԱԳՆ ու ներողություն է պահանջում Շտայնմայերի կողմից Արցախի դրոշի լուսանկարի հրապարակման համար
31.03.2025 | 20:05
Վահագն Խաչատուրյանը և Գերմանիայի նախագահն այցելել են Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն
31.03.2025 | 19:44
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Նիկոլա Սարկոզիի հետ
31.03.2025 | 19:30
ՔՊ-ից նյարդային արձագանքեցին արցախցիների հանրահավաքին՝ փոխանակ հասկանալու, ինչն է հրապարակ հանել․ Հայկ Խանումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Եթե ուզում ես ավելացնել թատրոնի շահույթը, պետք է ավելացնես ներդրումը, հակառակ դեպքում հնարավոր չէ շահույթի ավելացում պահանջել, հատկապես եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ տարեկան պլանի շրջանակում պահանջներ ներկայացնելուց առաջ մարքեթինգային լուրջ ուսումնասիրություն տեղի չի ունեցել, մարդկանց վճարունակությունն, օրինակ, չի բարձրացել»,- նման տեսակետ է հայտնում Երևանի պետական տիկնիկային թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը Factor.am-ի «Երևանի ժամանակով» զրուցաշարի շրջանակում։

Նա անդրադառնում է այն փաստին, որ 2017 թվականին պետությունը բարձրացրել է թատրոնի տարեկան շահույթի չափը․ կառույցը, համեմատած նախորդ տարվա հետ, պետք է 10 միլիոն դրամով ավելի շահույթ ապահովի։ Փոխարենը 8,5 միլիոն դրամով պակասել է թատրոնի սուբսիդավորումը։ Այս միտումն, ի դեպ, վերաբերում է Հայաստանի մյուս թատրոններին ևս։

Մեր զրուցակիցը շեշտում է՝ յուրաքանչյուր նոր բեմադրություն թատրոնի համար արժենում է 2-3 միլիոն դրամ, իսկ սուբսիդավորման նվազեցումը նշանակում է բացասաբար ազդել թատրոնի աշխատակիցների սոցիալական վիճակի վրա։

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այն համոզման է, որ լավ աշխատելու դեպքում այդ բացը հնարավոր է լրացնել սեփական ջանքերով։ «Խորհուրդ է տրվում, օրինակ, բացը լրացնել ներկայացումների քանակն ավելացնելով․ դա հակաթատերական մոտեցում է։ Թատրոնը կինոթատրոն չէ, որ սեանսներ ավելացնելով հարցը լուծես․ թատրոնի դեպքում նմանատիպ մոտեցումը ենթադրում է աշխատանքի որակի անկում։ Մենք կոչվում ենք պետական ոչ առևտրային կազմակերպություն, մեր կանոնադրության մեջ գրված է, որ մենք շահույթ չհետապնդող կազմակերպություն ենք։ Եթե ամեն ինչ վերածելու ենք շահույթի, կարելի է փակել թատրոնները և դրանց փոխարեն մոլեր բացել, այդ դեպքում տարածքը կբերի շահույթ, փող կգա պետական գանձարան»,- նկատում է թատրոնի տնօրենը։

Ռուբեն Բաբայանն անդրադառնում է նաև սոցիալական թեմաների՝աջ ղեկով մեքենաների վարորդների ցույցին, թանկացումների դեմ բարձրացված բողոքի ալիքին․ «Ողջունում եմ, որ սոցիալական հարցերը բարձրանում են առաջին պլան․ դա միավորում է բոլորիս։ Ցավոք, մեր երկրում անկախության տարիներին այդպես էլ չհաջողվեց ստեղծել ազատ արհմիություններ, իսկ տնտեսության զարգացումն առանց դրա դժվար է պատկերացնել»։

Թատրոնի ղեկավարի համոզմամբ՝ մենք ունենք մեծ խնդիր՝ Հայաստանի Հանրապետությունը որպես սեփական երկիր և հայրենիք ընկալելու հետ կապված․ «Պետք է, որ քո ճակատագիրը կապվի քո երկրի ճակատագրի հետ, որ քեզ լիազորված զգաս այդ երկրի ճակատագիրը փոխելու։ Նոր սերունդը, որը Հայաստանը որևէ գերտերության հովանու ներքո չի ընկալում, ունի այդ գիտակցությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան