Սպիտակ համայնքի ղեկավարն ավագանու անդամների հետ միացել է Փաշինյանի հրաժարականի պահանջին

Լուրեր

17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
Բոլորը

Լոռու մարզի Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը ավագանու անդամների հետ միացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Այս մասին տեղեկանում ենք Սպիտակի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից։

«Սիրելի՛ հայրենակիցներ

Մենք՝ Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանս, համայնքի ավագանու անդամներ Կարեն Մխիթարյանս, Մկրտիչ Շուշանյանս, Սարգիս Թամամյանս, Գրիգոր Նազարյանս, Տիգրան Հակոբյանս, Համլետ Պողոսյանս, վերլուծելով մեր երկրում առկա ներկայիս վիճակը, աղետալի վտանգները, այն է՝

Անհեռատես քաղաքականություն

Տապալված դիվանագիտություն

Պարտված պատերազմ

Կապիտուլացիոն հայտարարություն կոչված անորոշ փաստաթուղթ

Մեր զավակների արյան գնով պաշտպանած հայրենիքի կորսված մաս

Վտանգված, անորոշ ու անհուսալի հայրենիքի սահմաններ

Հարյուրավոր գերիներ ու անհետ կորածներ, բազմաթիվ զոհեր ու վիրավորներ

Հայրենիքի ավերված բնակավայրեր ու հազարավոր փախստականներ

Արժեքների փոխակերպում եւ ապազգային արժեքային համակարգ

Ապագայի նկատմամբ հավատի կորուստ

Այս ամենի հետ ՝ մեղավորների եւ դավաճանների նկատմամբ  խիստ հակասական մեկնաբանություններ (եւ սա դեռ ամբողջը չէ),

միանում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին եւ կոչ անում նաեւ մեր համաքաղաքացիներին միանալ հրաժարականի պահանջին եւ հայրենիքի առջեւ ծառացած լրջագույն ու չափազանց բարդ խնդիրները լուծելու նպատակով ազգային համաձայնության կառավարություն ձեւավորելու նախաձեռնությանը: Կառավարություն, որը կազմված կլինի հայրենիքի ճակատագրով մտահոգված գործիչներից, պրոֆեսիոնալ մասնագետներից, կհամախմբի հասարակությունը,  որն իզորու կլինի հնարավոր սեղմ ժամկետներում կազմակերպել ու անցկացնել ազատ, արդար ընտրություններ եւ կգործի հանուն  Հայաստանի եւ Արցախի ժողովրդի»,- նշվում է համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում։