ԱՄՆ-ն Տաջիկստանը և Թուրքմենստանը դասել է դավանանքի ազատությունը ոտնահարող երկրների շարքին

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

ԱՄՆ-ն Տաջիկստանն ու Թուրքմենստանը դասել է այն պետությունների շարքին, որոնք առանձնակի անհանգստություն են հարուցում դավանանքի ազատության ոլորտում խախտումների հարցում։ Այդ երկրների ցուցակը ներկայացվել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարության մեջ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նախկին հետխորհրդային երկրներից զատ՝ 10 երկրներից բաղկացած ցուցակում ներառվել են Բիրման, Իրանը, Չինաստանը, Հյուսիսային Կորեան, Պակիստանը, Սաուդյան Արաբիան ու Էրիթրեան։

Ռուսաստանը Կոմորյան կղզիների, Կուբայի ու Նիկարագուի հետ միասին ներառվել է, այսպես կոչված, դիտարկվող հատուկ ցուցակում։ Այդ պետությունների իշխանությունները զբաղվել են կամ թույլ են տվել դավանանքի անկախության լուրջ ոտնահարումներ, պարզաբանել են ԱՄՆ պետքարտուղարությունից։

Միևնույն ժամանակ, Սուդանն ու Ուզբեկստանը բացառվել են այս ցուցակից։ Վաշինգտոնն այս որոշումը բացատրել է զգալի առաջընթացով, ինչին այդ երկրների իշխանությունները հասել են վերջին տարվա ընթացքում։

«Նրանց համարձակ բարեփոխումներն օրինակելի են այլ ազգերի համար»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը:

Տաթև Ֆռանգյան