Հրազդան-Երևան երթուղին կրկին սպասարկվում է նախկին սակագնով՝ 400 դրամով. գծատերը կսպասի մինչև ամսվա վերջ

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հրազդան-Երևան երթուղին սպասարկող «Վիլ լայն» ընկերությունը մոտ 10 օր տրանսպորտի ուղեվարձը 100 դրամով թանկացնելուց հետո հունվարի 11-ից կրկին սպասարկում է նախկին 400 դրամով: Այս մասին Factor.am-ին հայտնեց ընկերության տնօրեն Վիգեն Մարկոսյանը՝ նկատելով, որ պատճառը ուղևորների դժգոհությունն էր:

«Ժողովրդի վրա ահավոր է ազդում, մի որոշ ժամանակով փոխել ենք էլի 400, տեսնենք՝ ինչ կլինի, ավելի կոնկրետ՝ մինչև ամսվա վերջ: Մենք հանդիպել ենք ժողովրդի հետ, նաև մամուլի միջոցով ծանոթացել ենք նրանց բողոքներին»,- նշեց ընկերության տնօրենը:

Հիշեցնենք՝ հունվարի 10-ին Factor.am-ը «Հրազդան-Երևան երթուղու ուղեվարձը 100 դրամով թանկացել է. քաղաքացիների արձագանքը» վերտառությամբ հոդվածով անդրադարձել էր նշված երթուղին սպասարկող տրանսպորտի սակագնի բարձրացմանը: Ուղևորները մեզ հետ զրույցում բողոքում էին ուղեվարձի բարձրացումից՝ նշելով, որ միկրոավտոբուսների և տաքսիների ուղեվարձերը հավասարվել են, ուստի իրենք նախընտրում են օգտվել տաքսիներից: Վիգեն Մարկոսյանը մեզ հետ զրույցում հայտնեց՝ կառավարությունից ասել են, որ թանկացումների հետ կապված «մի բան կանեն»: Մարկոսյանը, սակայն, չհստակեցրեց՝ կոնկրետ ում հետ է զրուցել և հնարավոր փոփոխությունների խոստում ում կողմից է ստացել:

«Հույս ունենք, որ վառելիքի շուկայում գնային փոփոխություն կլինի: Եթե փոփոխություն չլինի, ապա փետրվարից նորից կբարձրացնենք»,- շեշտեց գծատերը:

Հիշեցնենք՝ հունվարի 1-ից ուժի մեջ մտած նոր Հարկային օրենսգրքի հետևանքով թանկացել են դիզելային վառելիքը, բենզինն ու սեղմված գազը: