Հրազդան-Երևան երթուղու ուղեվարձը 100 դրամով թանկացել է. քաղաքացիների արձագանքը

Լուրեր

12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
Բոլորը

Հունվարի 1-ից դիզելային վառելիքի, բենզինի և սեղմված գազի թանկացումների հետևանքներն արդեն նկատելի են: Factor.am-ին հայտնի դարձավ, որ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող տրանսպորտի սակագինը բարձրացել է: Նախկին 400 դրամի փոխարեն քաղաքացիներն արդեն ստիպված են վճարել 500 դրամ:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Առաքելյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց. «Երթուղին մրցույթը շահել է հենց 500 դրամով, ինչ-որ ժամանակահատված՝ որպես բարի կամքի դրսևորում, սպասարկել է 400 դրամով: Հիմա սկսել է սպասարկել այն գնով, որով մրցույթը շահել է: Դա թանկացում չի համարվում»:

Ըստ մամուլի խոսնակի՝ մրցույթը շահողը կարող է ուղավարձն ինջեցնել, բայց բարձրացնելու իրավունք չունի:

Քաղաքացիների պատմելով՝ Հրազդան մեկնող տաքսիները ևս թանկացրել են ուղեվարձը՝ 500 դրամից դարձնելով 600 դրամ: Նախարարության խոսնակից հետաքրքրվեցինք՝ նման ահազանգեր ստացե՞լ են կամ պարզել են՝ կա՞ն արդյոք թանկացումներ, Անահիտ Առաքելյանն ասաց՝ տաքսիների հետ կապված գնային վերահսկողություն չկա:

Հրազդան-Երևան երթուղին սպասարկող «Վիլ լայն» ընկերության տնօրեն Վիգեն Մարկոսյանը Factor.am-ի հետ զրույցում պարզաբանեց՝ ուղեվարձի թանկացումը պայմանավորված է դիզելային վառելիքի թանկացմամբ: «Մենք, ի տարբերություն մնացածի, ժողովրդի մասին ավելի շատ ենք մտածում և հունվարի 4-ից ենք թանկացրել: Էդ 4 օրն էլ ժողովրդի մասին ենք մտածել»,- ասաց Վիգեն Մարկոսյանը՝ նկատելով, որ երկու տարի առաջ նույնպես 500 դրամ էր ուղեվարձը, սակայն դիզվառելիքի գնի իջեցման պատճառով տրանսպորտի սակագինը նույնպես իջեցրել են:

«Էս բարձրացումը 60-70 դրամով մեզ համար ոնց որ կրկնակի բարձրացում լիներ: Հիմա այլևս հնարավոր չէ այդպես աշխատել, մենք այս թանկացումների պատճառով մինուսով էինք աշխատում»,- եզրափակեց «Վիլ լայն» ընկերության տնօրենը՝ հավելելով, որ իրենց միկրոավտուբուսների 90 տոկոսն աշխատում է դիզելային վառելիքով:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան