«Իմ քայլը» ձայները կեղծեց, որ գերիների հարցով նիստը փակ լինի․ Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրենք մտահոգված են, որ մենք և ԲՀԿ-ն ելույթներ կունենանք ռազմագերիների հարցով և կասենք՝ չեք կարողանում այդ խնդիրը լուծել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկվար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու իշխող «Իմ քայլը» խմբակցությունը տապալեց ԱԺ-ում ռազմագերիների հարցով քննարկումը, որը նախաձեռնել էին ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն:

«Այդպես ասվել է ԱԺ խորհրդի նիստում, ես էլ ասում եմ՝ այդ նույն ելույթները հայտարարությունների ժամին կարող ենք ունենալ, իմաստը ո՞րն է ԱԺ կանոնակարգ օրենքի ընթացակարգը, 1/5-րդ ստորագրություն եմ հավաքել, մարդիկ նիստը տապալում են: Իմաստազրկվեց ամբողջությամբ:

Մեզ ասում են՝ կվտանգենք մեր գերիներին, մինչդեռ ամբողջ աշխարհի կառույցներին ենք ուղարկում այս տեսանյութերը: Մարդիկ ուղղակի սարսափում են, ո՞նց կարելի է դրա վերաբերյալ քննարկումն անել փակ ռեժիմով՝ քաղաքական նկատառումներից ելնելով: Սա է իրավիճակը: Հայտարարության նախագիծը բաց դրված է, ամբողջ իմաստը քննարկումն է: Էդտեղ ոչ մի պետական գաղտնիք չկա: Պետք է ասեն՝ ջանքեր ենք գործադրում Կարմիր խաչի հետ, Ռուսաստանի հետ, դրա ի՞նչն է գաղտնի: Իրենք ուղղակի չեն ուզում, որ իրենց կողմից տապալված հարցով լինի բաց քննարկում, էդքան բան»,-ասաց Մարուքյանը:

««Իմ քայլը» որոշում ուներ ընդհանրպես առավոտյան չգալու և տապալելու նիստը, բայց երբ հասկացան, որ կարող են որոշում անել ու փակ անել նիստը, գնացին այդ ճանապարհով: Ձայները կեղծեցին ու կեղծիքով ապահովեցին փակ նիստի քննարկումը»,- ընդգծեց Մարուքյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: