Կյանքը պատերազմից հետո․ կարծես մեզ դավաճանել են․ ՌԻԱ Նովոստիի ռեպորտաժը Ստեփանակերտից

Լուրեր

18.11.2024 | 19:42
Ադրբեջանում բանտարկված ընդդիմադիր կին լրագրողները ֆիզիկական բռնության են ենթարկվել
18.11.2024 | 19:33
Դեռևս քննարկվում է Ուկրաինայի կողմից ՌԴ-ի խորքում հարվածների արգելքը հանելու հարցը. Ֆրանսիայի ԱԳՆ
18.11.2024 | 19:21
Վարչապետը շրջայց է կատարել Վատիկանի թանգարաններում, ծաղիկներ խոնարհել Գրիգոր Լուսավորչի և Գրիգոր Նարեկացու արձանների մոտ
18.11.2024 | 19:10
Սրա վերջը եկե՞լ է. Փաշինյանի «խնդրանքից» հետո 6 բարձրաստիճան պաշտոնյա հրաժարականի դիմում է գրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 19:00
Աջ ոտքի գուլպան հանում է, հագցնում ձախ ոտքին և հակառակը․ սա է այս հրաժարականների էությունը․ Հայկ Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 18:51
Արգիշտի Քյարամյանը աշխատանքային վերջին խորհրդակցությունն է անցկացրել
18.11.2024 | 18:41
Շոլցը նախկինի պես համաձայն չէ Ուկրաինային TAURUS թևավոր հրթիռներ մատակարարել
18.11.2024 | 18:32
Նախորդ շաբաթ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 170 մեքենա
18.11.2024 | 18:20
Արմեն Դանիելյանը հրաժարվել է ԲԴԽ նախագահի ԺՊ լինել․ Խորհրդի նախագահի պարտականությունները կկատարի Կարեն Թումանյանը
18.11.2024 | 18:09
ՌԴ-ի կողմից Օդեսայի հրթիռակոծության հետևանքով զոհեր և վիրավորներ կան
18.11.2024 | 18:00
Փաշինյանը հանդիպել է Հռոմի պապին, Արմեն Աշոտյանի տնային կալանքը երկարացվել է․ ԼՈՒՐԵՐ
18.11.2024 | 17:55
Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԱՀԿ-ում՝ ՀՀ առաքելության ղեկավար, իսկ Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակում  ՀՀ մշտական ներկայացուցիչ է նշանակվել
18.11.2024 | 17:50
Օրը կգա՝ Փաշինյանը կզոհաբերի բուն ՔՊ-ականների, կալանավորումներ կլինեն, ամենամտերիմ մարդիկ կարող են լինել․ Էդմոն Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 17:43
«Չեն աշխատել, Փաշինյանն էլ հանել է», «Մարմնի մասերը փոխելուց ոչ մի բան չի փոխվի»․ հարցում՝ Երևանում
18.11.2024 | 17:39
ՀՀ նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել
Բոլորը

Գրեթե մեկ ամիս է անցել, ինչ ավարտվել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի համար։ ԼՂ մայրաքաղաք Ստեփանակերտը սկսում է ուշքի գալ պատերազմից հետո։ Ղարաբաղի առաջնորդ Արայիկ Հարությունյանը կոչ է արել բոլոր փախստականներին՝ վերադառնալ իրենց տներն ու խոստացել է լուծել բոլոր խնդիրները, գրում է ՌԻԱ Նովոստին։

Գործակալության լրագրողը խոսել է ստեփանակերտցիների հետ, որոնք փշուր առ փշուր հավաքում են իրենց նախկին կյանքը, ու պարզել, թե ինչու ոչ բոլորն են կիսում տեղի իշխանությունների լավատեսությունը։

«Չնայած Լեռնային Ղարաբաղում մարտերը դադարել են 4 շաբաթ առաջ՝ Ստեփանակերտը ամայի ու ավերակ տեսք ունի։ Ուր էլ նայես՝ մայթեզրերին այրված ավտոմեքենաներ են, ճանապարհներին՝ ռմբակոծությունների հետևանքով առաջացած փոսեր: Քաղաքի կենտրոնում բնակելի տներում կոտրված են ապակիները, բնակարաններում պատուհանները ծածկված են պոլիէթիլենային թաղանթով, որը դժվար թե պաշտպանի դեկտեմբերյան ցրտից, որոշ տեղերում դա էլ չկա, ինչը վկայում է, որ բնակիչները դեռ չեն վերադարձել»,- նշվում է հոդվածում:

68-ամյա Դավիթ Տոնոյանի տան պատուհաններն ապակի չունեն, միայն ապակիների բեկորներն են մնացել շրջանակների մեջ։ Տարեց տղամարդը, որն ալեհեր ու չափազանց կուչ եկած է, իսկ արևահարված դեմքն ամբողջությամբ պատված է կնճիռներով, զգուշորեն հանում է բեկորներն ու շրջանակներին թափանցիկ պլաստիկի կտորներ փակցնում։ Այսպես նա տունը նախապատրաստում է հարազատների վերադարձին։

«Գնացի քաղաքապետարան, հարցրեցի՝ կարո՞ղ են ինձ վճարել ապակիները փոխելու համար: Ասացին, որ կարող են միայն պոլիէթիլեն տալ»,- ձեռքերն է տարածում Դավիթը:

Արևոտ եղանակին նրա տան պատուհանը նայում է հեռվում վեր խոյացող լեռնաշղթաներին: Տղամարդն ասում է՝ հենց այնտեղից էին արկերը նետվում ռմբակոծության ժամանակ, ինքն ու հարևանները պայթյուններից ավելի քան երեք շաբաթ պատսպարվել են նկուղում:

«Երբ ամեն ինչ սկսվեց, ես երեխաներիս Երևան ուղարկեցի։ Ինչի՞ համար նրանք տեսնեին այն, ինչ ես տեսել եմ 25 տարի առաջ։ Ես անձամբ միտք չունեի հեռանալ․ Ստեփանակերտում եմ ապրել մանկուց, մեր տեղն այստեղ է։ Մենք մյուս բնակիչների հետ շաբաթներով նստել ենք նկուղներում, ուտելիքն այնտեղ էինք պատրաստում, այնտեղ քնում։ Հրետակոծության ձայներն անդադար էին։ 90-ականներին գոնե գիտեինք, որ 20-30 հատ էին կրակում, և մինչ նրանք այնտեղ վերալիցքավորում էին իրենց զենքերը, հասցնում էինք բարձրանալ առաջին հարկ՝ զուգարան։ Իսկ այժմ ստիպված էինք մինչև երեկո դիմանալ»,- պատմել է Դավիթը։

Տղամարդու տան դիմաց հրթիռների երկաթե բեկորներ են ընկած։ Նա հիշում է, որ նախորդ պատերազմում իրենց փողոցի ուղղությամբ բոլոր կողմերից ականանետային կրակ էր արձակվում։ Բայց այս անգամ զենքն ավելի սարսափելի էր։

Ըստ հոդվածագրի՝ Լեռնային Ղարաբաղում սահմանազատումից հետո ոչ բոլոր բնակիչներն են տեղյակ՝ որտեղ է իրենց տունը: Ամեն օր հարյուրավոր փախստականներով ավտոբուսներ են ժամանում Ստեփանակերտ, հիմնականում այն շրջաններից, որոնք, հայտարարության համաձայն, փոխանցվել են Ադրբեջանին: Քաղաքապետարանն ակնկալում է, որ առաջիկա շաբաթների ընթացքում շուրջ  25․000 մարդ կվերադառնա ԼՂՀ մայրաքաղաք: Եվ սա այն դեպքում, երբ քաղաքի ամբողջ բնակչությունը հազիվ է անցնում 50․000-ը:

Ժաննա Սարգսյանը և նրա տարեց մայրը՝ Անահիտը, ավտոբուսով նոր են ժամանել Ստեփանակերտ՝ ռուս խաղաղապահների  ուղեկցությամբ: Դրանից առաջ կանայք ավելի քան մեկ ամիս ապրել են Երևանում՝ փախստականների համար նախատեսված կացարանում: Ժաննան կանգնած է կպչուն ժապավենով փաթաթված խոշոր վանդակավոր պայուսակների կողքին և հուսահատությունից ճակատն է տրորում:

«Մենք Ստեփանակերտից հեռացել ենք հոկտեմբերի 2-ին։ Սկզբում միտք չունեինք գնալ՝ տղաս կռվում էր, ես չէի ցանկանում նրան մենակ թողնել ու փախչել։ Բայց նա պնդեց․ «Մա՛մ, ես այստեղ չգիտեմ՝ իմ մասին անհանգստանամ, թե՞ ձեր»։ Որդիս վիրավորվել է, իսկ մենք հիմա չգիտենք՝ որտեղ ապրենք ու ինչ անենք։ Այստեղ բարեկաններ ունենք, բայց իրենց տանը երկար ապրել չենք կարող»,- անհանգստանում է Ժաննան։

Նախկինում Ժաննան ու Անահիտն ապրել են Շուշիում, որը Ստեփանակերտից 11 կմ հեռավորության վրա է գտնվում։ Դիրքի պատճառով քաղաքը դարձել է ռազմավարական կետ՝ այն գտնվում է լեռան վրա և այնտեղով է անցնում Հայաստանից Լեռնային Ղարաբաղ տանող ճանապարհը։ Հենց այս պատճառով էլ Շուշիի համար թեժ մարտեր են ընթացել ինչպես 90-ականներին, այնպես էլ հիմա։

«Շուշին հնարավոր չէր հանձնել, այնպիսի զգացողություն է, կարծես մեզ դավաճանել են։ Սպասեք՝ ցույց տամ,- Ժաննան ցույց է տալիս Ստեփանակերտի հարավից երևացող բլուրը։ Ահա այնտեղ է գտնվում Շուշին։ Այնտեղ են թաղված մեր նախնիները, պապերն ու տատերը։ Այնտեղ է մնացել մեր 3 սենյականոց բնակարանը։ Մենք թողել ենք ամեն ինչ ու դիմել փախուստի»։

ՌԻԱ Նովոստիին պատմել են նաև, 6 շաբաթ տևած գրեթե անդադար հրթիռակոծության արդյունքում Ստեփանակերտում ավերվել է բնակֆոնդի կեսից ավելին։ Այժմ շրջանների մի մասում չկա էլեկտրաէներգիա, մյուսներում՝ գազամատակարարում, ջրամատակարարում։ Ամբողջ քաղաքում գործում է միայն մի քանի բանկոմատ, որոնց դիմաց հաճախ կարելի է տեսնել զինվորականների ու օտարերկրյա լրագրողների հերթեր։ Չի գործում խանութների, սրճարանների ու ռեստորանների մեծ մասը, քաղաքի գլխավոր շուկայում բացվել են միայն մի քանի վաճառասեղաններ, իսկ փողոցներում փտում են չվաճառված միրգն ու բանջարեղենը։

Տաթև Ֆռանգյան