Հացադուլավոր «Սասնա ծռերի» կյանքի պատասխանատվությունը բոլորիս վրա է․ Հրանուշ Խառատյան

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Ազգագրագետ, հասարակական գործիչ Հրանուշ Խառատյանը Factor.am-ի հետ զրույցում ասում է, որ «Սասնա ծռերի» հացադուլավոր անդամների պատասխանատվությունը նաև հասարակության վրա է։ «Ես չեմ հավատում, որ անգամ 1000 մարդ դուրս գա, այդ տղաների հետ կապված որևէ խնդիր կփոխվի, բայց մյուս կողմից բոլորիս վրա պատասխանատվություն կա։ Սա պետք է մեզ սթափեցնի»։

Ըստ նրա՝ մտավորականներն այսօր, անկախ քաղաքական հայացքներից, զուտ մարդասիրական տեսանկյունից պետք է փորձեն աղմուկ բարձրացնել։ Նշենք, որ արդեն 23-րդ օրն է, «Սասնա ծռերի» անդամ Արմեն Բիլյանը հացադուլ է անում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ պահանջելով իրեն տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ, նույն պահանջով 21 օր հացադուլի մեջ է «Սասնա ծռերի» անդամ Սմբատ Բարսեղյանը, սակայն քրեակատարողական վարչությունը մերժում է նրանց՝ հայտարարելով, թե պահանջը հիմքեր չունի, իսկ հացադուլավորների առողջությանը սպառնացող վտանգ չկա:

«Շատ կուզենայի հավատալ, որ ՔԿՎ-ի հայտարարությունը ճիշտ է, բայց կարծեմ այդ նույն հիմնարկ էր, որ Հաց բերող Արթուր Սարգսյանի և հացադուլի, և առողջության վատթարացման վերաբերյալ անում էր հուսադրող հայտարարություններ, որոնք ինչպես հայտնի է, քոռ կոպեկի արժեք չուներ։ Հիմա էլ կարծում եմ, որ հասարակության մեջ շատ քիչ մարդ կլինի, որ կհավատա այդ հիմնարկի հայտարարությանը»,- ասաց ազգագրագետը՝ եզրակացնելով, որ ՔԿՎ-ի համար այդ մարդկանց կյանքը որևէ արժեք չունի․ «Սա բռնապետական ռեժիմի երևույթներ են»։

Անդրադառնալով «Սասնա ծռերի» անդամների տևական հացադուլին և Հայաստանում մոլեգնող թանկացումներին՝ ազգագրագետը նկատում է, որ մեր հասարակությանը ապատիայի մեջ է։ «Ընդհանուր առմամբ բավական ապատիկ է հասարակությունը դարձել ինքն իր կյանքի նկատմամբ։ Նույնիսկ թանկացումների խնդրի դեմ արտահայտված ընդվզում չկա։ Հասարակությունն այնքան անվստահ է, որ իր որևէ քայլ կարող է դրական արդյունքի բերել։ Մյուս կողմից չկան այդ հասարակության մեջ ներդրվող իրական դրական քայլեր գաղափարներ, պառլամենտական կուսակցությունները չեն դառնում համաժողովրդական կամքի արտահայտում»,- ընդգծեց Խառատյանը։

Նրա խոսքով՝ չկա հասարակության վրա ուղղակիորեն ազդող գաղափար կամ շարժում։ «Հենց այնպես, ցույցերի կոչով փողոց դուրս չեն գա»,- նկատեց նա։ Ստացվում է, որ չգնալով հացադուլավորների պահանջներին ընդառաջ՝ իշխանությունը պատրա՞ստ է կրել հացադուլավորների մահվան կամ առողջությանը հասցվելիք անդառնալի հետևանքների պատասխանատվությունը: Այս հարցին ի պատասխան՝ Հրանուշ Խառատյանը հարցադրում արեց․ «Իսկ ի՞նչ եղավ Հաց բերող Արթուր Սարգսյանի դեպքում»։

Մանրամասները դիտեք Հրանուշ Խառատյանի հետ Factor.am-ի հարցազրույցում։

 

Մարինե Խառատյան