Չինական 4 ընկերություններ հայտնվել են Պենտագոնի սև ցուցակում

Լուրեր

02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին:
02.11.2026 | 19:12
Ուկրաինան պատրաստ է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները՝ Patriot համակարգերի հրթիռների դիմաց․ Զելենսկի
02.11.2026 | 19:00
Քրեական հանցագործություն է կատարվել․ սպառնացել են՝ մեզ ստիպելու, որ չառաջադրվենք Իջևանի ընտրություններում․ Լևոն Վարդապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 18:49
36 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մի շարք հասցեներում
02.11.2026 | 18:39
Հաքերները կրկին հարձակվել են Եվրոպայի սուպերմարկետների սառնարանային համակարգերի վրա․ 4 երկիր է տուժել
02.11.2026 | 18:24
Երևանում կայացել է վոլեյբոլի Եվրոպայի Մ-20 առաջնության որակավորման փուլը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
02.11.2026 | 18:19
Երեք մարզում ապօրինի ընդերքօգտագործման դեպքեր են արձանագրվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 146 մլն դրամի վնաս
02.11.2026 | 18:10
ԵՏՀ-ում ՀՀ-ի բողոքի քննարկումը հետաձգվել է // Գազի գնի հնարավոր թանկացումն աղետ չի լինի՝ ըստ ֆիննախի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 18:02
Թբիլիսիում կենտրոնում ուժեղ հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:52
Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել․ թագավորը քննարկում է այն ընդունելու հարցը
Բոլորը

Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ սև ցուցակում է ներառել ՉԺՀ 4 ընկերությունների, որոնք, իբրև թե, կապված են երկրի ռազմական ոլորտի հետ։

Համաձայն գերատեսչության պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության՝ ցուցակում են հայտնվել կիսահաղորդիչներ արտադրող SMIC (Semiconductor Manufacturing International Corporation), նավթագազային CNOOC, China Construction Technology Co. Ltd. (CCTC) և China International Engineering Consulting Corp. (CIECC) ընկերությունները։

«Պենտագոնը պատրաստ է դիմակայել Չինաստանի ռազմաքաղաքական հատվածի զարգացման ռազմավարությանը, որն ուղղված է Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի արդիականացմանն աջակցելուն ՝ ապահովելով առաջատար տեխնոլոգիաներին հասանելիությունը: Դա արվում է նաև այնպիսի չինական ընկերությունների, իսնտիտուտների ու հետազոտական ծրագրերի կողմից, որոնք թվում են քաղաքացիական։ Պենտագոնը Կոնգրեսի համար նախնական ցուցակ էր հրապարակել  2020 թվականի հունիսին և կշարունակի թարմացնել այն ՝ ըստ անհրաժեշտության ավելացնելով կազմակերպություններ»,- ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ ՉԺՀ ԱԳՆ-ն կոչ էր արել ԱՄՆ իշխանություններին խտրական վերաբերմունք չցուցաբերել չինական ընկերությունների հանդեպ ու չխոչընդոտել երկկողմ համագործակցությանը։

Տաթև Ֆռանգյան