Քանի ադրբեջանցիները չեն եկել՝ դիրքավորվելու, պետք է արագ գործել․ ադրբեջանցիները, կրկնելով Սոթքի միջադեպը, կարող են գալ և փորձել դիրքավորվել. Թագուհի Թովմասյան

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրել է.

«Գործե՛ք, քանի դեռ ուշ չէ։
Քարվաճառի հանձնումից հետո օրակարգային և հրատապ քննարկում պահանջող հարցերից մեկն էլ վերաբերում է իմ հայրենի Վարդենիսի լեռնաշղթայի հարավային լանջերին՝ Սյունիքի բարձրավանդակի հյուսիս-արևմուտքում գտնվող՝ Մեծ և Փոքր Ալ լճերի ճակատագրին։
Այսօր կրկին խոսել եմ բարձրաստիճան զինվորականության հետ, ովքեր ինձ հավաստիացնում են, որ Մեծ և Փոքր Ալ լճերը հիմա մեր տիրապետության տակ են, քանի որ մինչև 1930թ․ բոլոր քարտեզներով ամրագրված է եղել, որ դրանք մերն են եղել ։ Եվ այժմ մեր զինված ուժերը համապատասխան դիրքավորմամբ դրանք մեր վերահսկողության տակ են պահում։
Իհարկե ռազմական ղեկավարությունն այս պահին տեղյակ չէ, թե առաջիկայում այս հարցի վերաբերյալ ինչ քաղաքական որոշում կլինի։ Ես էլ տեղյակ չեմ, թե ով և կոնկրետ ինչ է այս պահին բանակցում, բայց լավ կլինի՝ բանակցողն իմանա այս քարտեզների, հետևաբար նաև՝ ճշմարտության մասին։ Պատրաստ եմ արժեքավոր տեղեկություններ տրամադրել (եթե իհարկե դրա անհրաժեշտությունը կա), որպեսզի կարողանանք ապացուցել, որ Մեծ և Փոքր Ալ լճերի բարձունքը եղել է մեր երկրի սահմանների ներսում։
Քանի դեռ ուշ չէ, քանի ադրբեջանցիները չեն եկել՝ դիրքավորվելու, պետք է արագ գործել, քանի որ հետո կարող է ուշ լինել․ ադրբեջանցիները, կրկնելով Սոթքի միջադեպը, կարող են գալ և փորձել դիրքավորվել։
Հ․Գ․ ստորև կցված են 1927թ․ (ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԴՐԱՑԻ ԵՐԿԻՐՆԵՐ) հայալեզու քարտեզն ու թուրքալեզու քարտեզ, որտեղ կապույտով նշվածից երևում է, որ Ալ լճերը մեր սահմանի մեջ են գտնվում, իսկ եռակողմ հայտարարության 2 կողմերը պարտավոր են ապահովել լիարժեք ու արդար սահմանազատում»։