Արցախ մուտք կգործեն ՀՀ կապի օպերատորները և առանց ռոումնիգի, նույն որակի ու գնի ծառայություններ կմատուցեն. Վահրամ Պողոսյան
«Մի քանի օրերի գրեթե քսանչորսժամյա աշխատանքից հետո Արցախում վերջապես վերականգնվեց կապը: Գործընթացն իրականացվեց ռուս խաղաղապահների անմիջական աջակցությամբ: Իսկ Հանրապետության նախագահի՝ այսօր արած հայտարարության համաձայն՝ տարեսկզբին Արցախ մուտք կգործեն ՀՀ կապի օպերատորները և առանց ռոումնիգի, նույն որակի ու գնի ծառայություններ կմատուցեն»,- տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը: