Իրանը և Ռուսաստանը պետք է կանգեցնեն Ասադին. Չավուշօղլու

Լուրեր

09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Ռուսաստանի Դաշնությանը (ՌԴ) և Իրանի Իսլամական Հանրապետությանը (ԻԻՀ)  կոչ է արել միջոցներ ձեռնարկել, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուժերի առաջխաղացումը Իդլիբում դադարեցվի: Այդ մասին մասին հայտնում է «Yenicag» թերթի կայքը. փոխանցում է EH-ն:

«Իրանը և Ռուսաստանը պետք է կանգեցնեն Ասադին: Թուրքիան արդեն 4 դիտորդական ուժ է կենտրոնացրել Իդլիբում»,-ասել Չավուշօղլուն:

Վերջինս նաև անդրադարձել է Սոչիում Սիրիայի վերաբերյալ  կայանալիք ժողովին: Չավուշօղլուն շեշտել է, որ այդ ժողովին չեն մասնակցելու Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ»-ի (ԺԻՋ-YPG)-ի ներկայացուցիչները: Ըստ  թուրք պաշտոնյայի՝ YPG-ն ներկայացնում է Սիրիայի քրդերի միայն մի մասին: Կան այլ քրդական խմբավորումներ, որոնք նույնպես ներկայացնում են քրդերի շահերը:

Միջանկյալ նշենք, որ Թուրքիան  YPG-ին համարում է ահաբեկչական կազմակերպություն:

Նախօրեին Սիրիայի կառավարական ուժերը իրենց վերահսկողության տակ էին վերցրել Իդլիբ քաղաքի 14 գյուղեր:  Դրանից հետո խորհրդակցության նպատակով Թուրքիայի արտգործնախարարություն էին հրավիրվել այդ երկրում Իրանի և Ռուսաստանի դեսպանները:

Հիշեցնենք, որ 2016թ. հոկտեմբերի 13-ի գիշերը Թուրքիայի զինուժը մտել էր Սիրիայի հյուսիսային Իդլիբ նահանգ: Աստանայում ձեռքբերված համաձայնությամբ՝ Իդլիբում «անվտանգության» գոտի էր սահմանվել: Որպես երաշխավոր երկրներ հանդես են գալիս Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը: