1998 թվականից հաստատուն քայլերով գնացել ենք դեպի այս պարտությունը․Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.07.2026 | 20:20
«Դրսից եկողների» դեմ փոփոխություն․ ՀՀ-ն խստացնում է ընտրական ցենզը, մինչ այլ երկրներ հրաժարվում են սահմանափակումներից
15.07.2026 | 20:15
Ընտրությունների թվային ճակատը․ ինչպես էին տարածվում քաղաքական նարատիվները YouTube-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 20:00
Սամվել Կարապետյանը հօգուտ ՌԴ-ի հայտարարություններ է անում, սա ուղիղ խոչընդոտ է ճիշտ օրակարգի ուղղությամբ․ Գևորգ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 19:46
«Ոսկե ծիրան»-ի ժյուրիի անդամն այցելել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
15.07.2026 | 19:30
Ինչո՞ւ են ռուս սահմանապահները ստուգումներ իրականացնում Նռնաձորում․ իրավական հիմքերն ու գործող կարգավորումները 
15.07.2026 | 19:21
ՍԱՏՄ-ն կասեցրել է Երևանի «Նյու Յորք» բարի գործունեությունը
15.07.2026 | 19:15
Սամվել Կարապետյանը չունի իշխանափոխության գաղտնի պլան․ դա ՌԴ-ի իշխանության գաղտնի պլանն է․ Գագիկ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 19:00
Կհրավիրվի՞ Գարեգին Բ-ն ԱԺ անդրանիկ նիստին․ կանոնակարգը՝ ընդդեմ քաղաքականության․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 18:46
Վաղարշյանի միջադեպի մասնակիցներից մեկի նկատմամբ տնային կալանք է կիրառվել
15.07.2026 | 18:42
Արսեն Բեգլարյան. «Այս մակարդակում հեշտ չի լինում»
15.07.2026 | 18:35
ՍԱՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել Ստեփանավանի «88» սուպերմարկետի հացի արտադրամասում
15.07.2026 | 18:26
Կիևը ԵՄ վարկի միջոցներով Չինաստանից ԱԹՍ-ների բաղադրիչներ գնելու թույլտվություն է ստացել․ FT
15.07.2026 | 18:17
Վահե Գևորգյան. «Կարող եմ վստահ ասել՝ «Ելիմայի» դեմ շատ հետաքրքիր հանդիպում է լինելու»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 18:10
TRIPP+ հիմնադրամի ղեկավար է նշանակվել // Փլուզում՝ Կոտայքի ՀԷԿ-ում․ ԼՈՒՐԵՐ
15.07.2026 | 18:01
Բայրամովը հուլիսի 16-17-ը ՌԴ-ում կլինի․ նրան կընդունի Լավրովը
Բոլորը

«Իհարկե, ժողովուրդը սիրում է լսել ականջահաջո ելույթներ, պոպուլիզմը հենց դրանում էլ կայանում է, և քաղաքական գործիչներից շատերը հենց դրա վրա են դնում հույսը, որ կունենան ժողովրդականություն: Այս մասին «Ձախողումներ՝ արտաքին ու ներքին քաղաքականության ոլորտում. ինչո՞ւ է այդպես» թեմայով քննարկման ժամանակ ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը: Նրա խոսքով՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո մեր քաղաքական կյանքում գերակշռել են այսպես կոչված «ոչմիթիզականները»: «Մենք 1998 թվականից հաստատուն քայլերով գնացել ենք դեպի այս պարտությունը, մեզ պարտության է տարել մեր մաքսիմալիզմը, մեր ու մեր հարևանների միջև բալանսը հաշվարկելու անկարողությունը:

Մենք չենք կարողացել հասկանալ, որ ապրում ենք մի տարածաշրջանում որտեղ մեր հարևանը Թուրքիան և Ադրբեջանն են, և մեր խնդիրը պետք է լինի նրանց հետ մեր հարաբերությունները պարզելը: Եթե մենք մեր հարևաններին պետք է դիտարկենք որպես թշնամիներ, և պետք է ելնենք «ոչ մի թիզ հող մեր թշնամուն» դրույթից, ապա մենք մշտապես պետք է պատերազմի մեջ լինենք հարևանների հետ, որոնցից մեկը աշխարհի հզոր երկրների դասին է դասվում: Եվ այդպես մենք կգնանք հաջորդ պարտությանը:

ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկել էր լուծումներ: Եվ նա, որ ասում էր, թե խաղաղությամբ պետք է լուծվեն մեր խնդիրները, պարտվել է «ոչմիթիզականներին»: Այդպիսի քաղաքականություն էին վարում Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, և մենք այսօր քաղում ենք նրանց վարած քաղաքականության պտուղները, իհարկե Նիկոլ Փաշինյանն էլ իր սխալներն ունի, բայց նա, ըստ էության, նրանց վարած քաղաքականության առաջամարտիկը դարձավ, նրանց ուղղությամբ գնաց, չկարողացավ արտաքին քաղաքական վեկտորը փոխել»,- նշեց Հարությունյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: