Վարչապետն Արցախ չի այցելել պատերազմից հետո․ ենթադրում եմ՝ Ադրբեջանի պահանջն է եղել․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.06.2026 | 21:15
Գիտակցության և հիշողության խանգարումներ․ ինչու է կալանավորը 50 օր հացադուլի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 21:08
Բաքվի դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում. փաստաբանները խնդրել են արդարացնել
30.06.2026 | 21:00
Ուրսուլա Ֆոն դեր Լայենի այցի ժամանակ կարևոր հարցեր կքննարկվեն․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 20:44
Խաղաղաշինության հանձնաժողովը կարևոր կամուրջ է. Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է ՄԱԿ նստաշրջանին
30.06.2026 | 20:30
Հայերեն խոսող բրազիլուհին. հարսնացուն Ռիոյից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 20:15
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
30.06.2026 | 20:00
Սամվել Կարապետյանը Փաշինյանի պրոյեկտն է, եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ և ինքը մանդատները վերցնի․ Հովիկ Աղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 19:43
Ադրբեջանում 16-ից փոքր տարիքի օգտատերերին կարգելվի գրանցվել սոցիալական ցանցերում
30.06.2026 | 19:30
ԲՀԿ-ն՝ «քողարկված դաշի՞նք»․ ինչպես է 3 ուժ ընտրության գնացել մեկ կուսակցության ցուցակով
30.06.2026 | 19:14
36 ժամ ջուր չի լինի Երևանի մի շարք հասցեներում
30.06.2026 | 19:00
Չի բացառվում Սամվել Կարապետյանի հետ գործակցությունը․ նրա ուժի մեջ տեսնում ենք թուրքական էքսպանսիան զսպելու առաքելություն․ Ժիրայր Սեֆիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 18:44
Թուրքիան գնահատում է SAMP-T և Patriot համակարգերի ձեռքբերման հնարավորությունը՝ իր հակաօդային պաշտպանությունն ամրապնդելու համար
30.06.2026 | 18:30
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության ու տարածաշրջանային խաղաղության հարցեր
30.06.2026 | 18:21
Մեծ Բրիտանիան պաշտպանության ծախսերը տարեկան կհասցնի մինչև 80 միլիարդ ֆունտի
30.06.2026 | 18:10
Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլանի մասին // Այսուհետ ՌԴ մուտքը՝ RuID հավելվածով․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ

-Պարո՛ն Մարուքյան, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններ է սկսել՝ ազգային համաձայնության իշխանություն ձևավորելու նպատակով։ Ինչո՞ւ այս ճանապարհով չի գնում նաև Նիկոլ Փաշինյանը։

-Ես կարծում եմ, որ երբ նա իր ճանապարհային քարտեզը հրապարակեց, դա փորձ էր համախմբում իրականացնելու, բայց քանի որ այդ ժամանակ արդեն քաղաքական դաշտում կար կոնսենսուս, որ պարտության սիմվոլ վարչապետը պետք է հեռանա, և պետք է նոր արդյունավետ վարչապետ ընտրվի, Հայաստանում դա անգամ չքննարկվեց: Ինչու է դա, միգուցե, հնարավոր Արցախում, որովհետև այնտեղ այլ քաղաքական իրողություններ են, և Արցախի նախագահը, օրինակ, պրոցես չի սկսել մի ֆրակցիայի ղեկավարի մանդատը զրկելու ուղղությամբ կամ այլ քաղաքական ուժերի անդամների նկատմամբ քրեական գործեր չկան հարուցված, այսինքն՝ այնտեղ աուրան և միջավայրն այլ են, և մենք չենք կարող Արցախի այդ հնարավորությունը համեմատել Հայաստանի հետ:

Այստեղ հնարավոր չէ՞ կոմպրոմիսի գնալ, քննարկել:

-Կարծում եմ՝ Փաշինյանի հետ ոչ, իսկ Փաշինյանի հեռանալով՝ միգուցե այո։ Դա Փաշինյանի հետ չի ստացվի, որովհետև նա հասցրել է մինչև պատերազմը թշնամանալ բոլորի հետ:

Եթե Նիկոլ Փաշինյանը չցանկանա հեռանալ, նրա մոտ այդ ցանկությունը չձևավորվի, ինչպե՞ս եք հեռացնելու նրան: «Իմ քայլը» խմբակցությունը, կարծես թե, այնքան էլ դեմ չէ նրա պաշտոնավարմանը:

-Ես օրհասական խնդիր չեմ համարում, որ եթե չհեռանա, մենք կկործանվենք: Եթե չհեռանա, նրան կհեռացնի «Իմ քայլը» դաշինքը, բայց պետք է խոսել այն մասին, թե ինչ է լինելու Փաշինյանից հետո, այսինքն՝ մենք ինչ անելիքներ ունենք: Մեր ճանապարհային քարտեզով մենք ներկայացրել ենք մեր անելիքները, և դա հնարավոր է անել անցումային՝ համայնքից հավաքած մասնագիտական կառավարությունով, որը տանելու է արդար և թափանցիկ արտահերթ ընտրությունների: Իսկ այս պարագայում մենք տեսնում ենք, որ ինչ խնդիրներ մենք մատնանշել ենք 12 կետերում, այս կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, ունակ չէ լուծել:

Դուք ասացիք, որ «Իմ քայլը» դաշինքը կհեռացնի Փաշինյանին, եթե նա չհեռանա։ Դա ենթադրությո՞ւն է, թե՞ համոզմունք:

-Դա ենթադրություն է՝ հիմնված զարգացումների և իրողությունների վրա: «Իմ քայլը» դաշինքը վաղ թե ուշ հասկանալու է, որ ինքը չի կարող այդ լիդերով շարունակել իր գործունեությունը:

Դուք երեկ ԱԺում ասացիք՝ «Կա մեկ մեղավոր՝ անունը Նիկոլ Վովայի Փաշինյան է»։ Ենթադրենք՝ նա առաջիկայում հրաժարական տվեց, հրաժարականից հետո ի՞նչ է սպասում նրան՝ պատասխանատվությա՞ն պիտի ենթարկվի, խոսքը ոչ թե քաղաքական այլ քրեաիրավական պատասխանատվության մասին է:

-Ես ասել եմ հետևյալը․ ինձ ասում են՝ սա է մեղավոր, նա է մեղավոր, և ես ասում եմ՝ պետք չէ մեղքը իրար վրա գցել, օրվա իշխանության ղեկավարը, որը երկիրը տարել է պատերազմի և մինչև վերջ պարտության, Նիկոլ Վովայի Փաշինյանն է, և ինքն է թիվ մեկ մեղավորը: Ինչ վերաբերում է քրեաիրավական կամ այլ պատասխանատվությանը, ժամանակը կգա, և կստեղծվեն փաստահավաք, քննչական խմբեր: Անգամ երբ որ ասում են, որ նա դավաճան է, ծախել է հողերը, մենք ասում ենք, որ մենք հրաժարականի պահանջը հենված չէ դավաճանական թեորիաների վրա, մեր հրաժարականի պահանջը հենված է անիրատես, անհեռատես, վատ կառավարիչ Փաշինյանի կողմից երկիրը նման իրավիճակի հասցնելու վրա: Իսկ նա դավաճան է, թե ոչ, դա պետք է քննի նախաքննական ցանկացած մարմին: Հետևաբար մենք այդ դաշտ չենք մտնում, թե ով է դավաճան, ով դավաճան չէ, դրանք հռետորաբանություններ են, որոնք եթե քրեաիրավական չեն, ապա վիրավորանք են, իսկ մենք վիրավորանք չենք տալիս մեր որևէ ընդդիմախոսի:

-Պարո՛ն Մարուքյան, Արցախի հարցը մնում է առկախված, Արցախը դառնում է ռուսական ֆորպո՞ստ, մնում է հայկակա՞ն, թե՞ ունենալու է ադրբեջանական ապագա։ Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն կլինի Արցախի ապագան:

-Արցախի կարգավիճակի հարցը լուծված չէ հայտարարության տեքստով, մինչև հարցը մեծ խաղաղության պայմանագրով չլուծվի, Արցախը չի կարող ամբողջական ո՛չ հայկական լինել, ո՛չ ադրբեջանական: Արցախը հայկակա՞ն է, ես տեսնում եմ, որ մեր կառավարության որևէ անդամ չի այցելում Արցախ, կասկածներ ունենք մենք, և պետք է այդ հարցումն անենք, որ միգուցե արգելված է, որ մեր կառավարության ներկայացուցիչները գնան, և այնտեղ բոլոր հարցերով զբաղվում է ռուսական կողմը: Այս մասին մեզ չի ասվում: Օրինակ՝ ՀՀ ԱԻ նախարարը գնո՞ւմ է Արցախ, տեղեկություն ունե՞ք, ես չունեմ: Ես լսել եմ, որ ՊՆ ավտոհամարանիշներով մեքենաներն արգելված է, որ անցնեն, նման բաներ կան, հետևաբար պետք է հասկանալ՝ հիմա Արցախը հայկակա՞ն է, թե՞ ոչ, շատ մեծ հարց է:

-Դուք ինչպե՞ս եք բացատրում Հայաստանի բացակայությունն Արցախում:

-Ես կասկածում եմ, որ չգրված պայման կա, որովհետև գրվածի մեջ չի երևում, որ մեր կառավարության անդամները իրավունք չունենք գնալ Արցախ: Պատգամավորները գնացել եկել են, խնդիր չկա: Բայց ես լսել եմ, որ նախարարները և վարչապետը չեն կարող գնալ, և պատերազմն ինչ ավարտվել է, վարչապետը չի գնացել Արցախ, չի գնացել այնտեղ հանդիպել փախստականների հետ, զինծառայողների հետ, և նախարարներն էլ չեն գնացել: Հիմա հարց եմ տալիս, ըստ այս թղթի, Արցախը հայկակա՞ն է, թե՞ ոչ, այնքան անորոշ բաներ կան մեզ համար, մենք անընդհատ փնտրում ենք այս հարցերի պատասխանը:

-Դա կարո՞ղ է ռուսական կողմի պահանջ լինել, թե՞ ադրբեջանական:

-Չգիտեմ, ո՞վ գիտի, ենթադրում եմ, որ ադրբեջանական կողմի պահանջ է: Եթե այդպես է, դա նշանակում է, որ արգելված է Հայաստանի միջամտությունը արցախահայության կյանքին, և ռուսական կողմը պիտի մոդերատոր լինի: Եթե այդպես է, թող ասեն, իմանանք: Ամեն դեպքում այդ թղթում նման բան չկա գրված:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան