Հովհաննես Չեքիջյանը Ազգային հերոսի կոչման արժանանալու առիթով. «Սրանից հետո պետք է ավելի լուրջ լինեմ»

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Հայաստանի ազգային հերոսի կոչմանը Հովհաննես Չեքիջյանը պատրաստ չէր, ոչ ոք նրան նախապես ոչինչ չի ասել. «Շատ խոշոր անակնկալ էր ինձ համար և պարտավորիչ, քանի որ սրանից հետո արդեն պետք է ավելի լուրջ լինեմ»:

Դեկտեմբերի 30-ին մոտ 200 մարդու ներկայությամբ Սերժ Սարգսյանը մաեստրոյին ասել է, որ նրան շնորհվում է Հայաստանի ազգային հերոսի կոչում: Աշխարհի տարբեր երկրներում 866 համերգ ղեկավարած մարդը դժվարանում է ենթադրել՝ արժանի՞ էր այդ կոչմանը, թե՝ ոչ:

«Թվում է, թե մեր գործը օդում ցնդում, գնում է, բայց էդպես չի, ճիշտ է, ես Էռնեկյանի նման օդանավակայան չեմ սարքել, որ նայեմ, արժեք լինի, բայց կան համերգներ, օրինակ՝ ես 25 տարվա, 30 տարվա համերգները հիշում եմ: Եվ կան մարդիկ, որոնք կհիշեն»,- ասում է Ազգային երգչախմբի ղեկավարը:

Մաեստրոն քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն երբեք չի ունեցել: Սակայն մեկ անգամ եղել է Խորհրդային Գերագույն խորհրդի պատգամավոր. «Քաղաքականությունն իմ գործը չէ, ես թույլ եմ տալիս ինձ ասել, որ իմ Կոմիտասը բոլոր կուսակցություններից բարձր է»:

Մաեստրոն վստահեցնում է, որ իր գործն այնքան անցողիկ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից: Բոլոր արվեստների հետ դիրիժորի աշխատանքը նույնացնում է մարդկանց հիշողությունը:

«Արձանագործը ներկայացնում է՝ սա է իմ արվեստը: Գրողը ներկայացնում է՝ սա է իմ գործը, նկարիչը՝ սա է իմը: Իմը էդպես չէ, ես բեմում պիտի ստեղծեմ: Եվ այդ ստեղծագործությունը, նույն ստեղծագործությունը, որը 500 անգամ կատարել եմ, եթե սինխրոն անես, նույն ստեղծագործությունը չէ: Եթե ես մի բան անում եմ բեմում, հետո գնում մտածում եմ, էս ինչ արեցի, ես էլ չեմ հասկանում, եթե հասկանամ, բեմը պիտի թողնեմ ու գնամ»:

Այս տարի կլրանա մաեստրոյի 90 տարին: Նա գիտի, որ կապելան իրենից հետո բոլորովին ուրիշ է լինելու: Որովհետեւ յուրաքանչյուրը նոտաները տեսնում է յուրովի: Իր տեսածը ոչ ոք չի տեսնելու: Ամենակարևորը սակայն այն է, որ կյանքում ինքը ոչ մեկի վրա չարացած չէ, թեպետ դեմքով գիտի մարդկանց, որոնք այնքան էլ ուրախ չեն, որ ինքն արժանացել է Ազգային հերոսի կոչման:

Մհեր Արշակյան