Պատգամավորները մտել են Սոթքի հանքի տարածք. նրանք մանրամասներ են հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
Բոլորը

Այսօր Սոթքի ոսկու հանքավայրի՝ բողոքի ակցիա իրականացնող աշխատակիցների հետ հանդիպման էին եկել ԱԺ պատգամավորներ Թագուհի Թովմասյանը և Նաիրա Զոհրաբյանը: Նրանք բարձրացել էին հանքավայրի տարածք՝ իմանալու, թե ի՞նչ է կատարվում այնտեղ:

Վերադառնալուց հետո լրագրողների հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ փորձել են հասկանալ, թե ո՞ւր են տեղափոխվել Քարվաճառի դարպասները, որտեղո՞վ է անցնելու սահմանը:

«Այս պահին այնտեղ միայն զինվորներն էին, նրանք այդ հարցին պատասխանել չեն կարող: Մենք կհանդիպենք կորպուսի հրամանատարի հետ, կփորձենք քարտեզներով հասկանալ, թե մեր հայրենիքի վերջին գիծը որ հատվածում է լինելու»:

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը նշեց, որ փորձել են հասկանալ՝ որքանով է անվտանգ մեր սահմանը և հանքի հետ կապված ինչ խնդիրներ կան:

«Պարզեցիքն, որ հանքի որոշակի հատված զբաղեցնում է ադրբեջանական զինուժը: Մենք անվտանգ ենք, հայկական զինուժը պաշտպանում է գոնե եղած սահմանները, և մենք կարող ենք հանգիստ քնել: Այս պահի արձանագրումը սա է, թե ինչ կլինի հետո, չենք կարող ասել»,- ասաց Թովմասյանը:

Պատգամավորները նշեցին, որ ադրբեջանական զորքն իրենցից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա էր, նրանք լուռ հետևում էին:

Մանրամասները՝ տեսանյութում: