Պետք է սթափ գիտակցենք՝ ինչ ենք ուզում, որպեսզի ամեն ինչ չավարտվի հերթական իշխանափոխությամբ․ Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
Բոլորը

«Բոլոր ողբերգությունների հիմքում այն է, որ այդպես էլ չորոշվեց մեր արժեքային համակարգը։ Ամեն ինչ մնաց թղթի վրա, խոսակցությունների մեջ, մարդը չդարձավ մեծագույն արժեք»,- «Հանրային համերաշխության հաստատման ուղին. քաղհասարակության դերը» թեմայով քննարկմանն ասաց Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը։ Նրա խոսքով՝ թիվ մեկ խնդիրը գերի ընկած զինվորների վերադարձն է և անհետ կորածներին գտնելը:

«Մենք պետք է սթափ գիտակցենք՝ ինչ ենք ուզում ունենալ, որպեսզի ամեն ինչ չավարտվի հերթական իշխանափոխությամբ, երբ բոլորը բողոքում են համակարգից, երբ հասնում են իշխանության, այդ համակարգում  հանգիստ  տեղավորվում են, և որևէ բան չի փոխվում։  Չկա լավ, վատ իշխանություն, վերահսկվող իշխանությունը լավն է, անվերահսկելին՝ վատը։

Այն քաղաքական ուժը, որը չի կարողանում ապահովել կոնսենսուս հասարակության մեջ, չի կարող շարունակել իշխել»,- ասաց Բաբայանը։

«Այդ կոնսենսուստը մենք ինչի՞ շուրջ ենք ստեղծելու՝ որոշակի անհատի՞, թե՞ որոշակի գաղափարի,  մենք երիտասարդ սերունդներին ժառանգելո՞ւ ենք այս ամբողջ համակարգը, որ կա սպասվող սպառնալիքներով, թե՞ փորձելու ենք այլ մոդել ձևակերպել»,- ասաց Բաբայանը։ -Մենք հասկանում ենք, թե ինչ ենք մերժում։  Միանշանակ հասկանալի է, այստեղ երկու կարծիք չկա։ Բայց ի՞նչ ենք ուզում և արդյո՞ք  կարող ենք այդ գաղափարի շուրջ ունենալ լայն կոնսենսուս։ Ես դեռ չգիտեմ»։

Մանրամասները՝ տեսանյութում: