Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը կայցելի Հայաստան
Քաղաքականություն
27.11.2020 | 14:48Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը կայցելի Հայաստան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից:
Ժան-Բատիստ Լըմուանի երկօրյա աշխատանքային այցի նպատակը Հայաստանին մարդասիրական օգնության բեռը փոխանցելն է: Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը նաև հանդիպումներ կունենա Հայաստանի քաղաքական ղեկավարության հետ: