Էրդողանը Գյուլին պատերազմ է հայտարարել. Hürriyet

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

Հունվարի 9-ին Թուրքիայում  տեղի է ունեցել իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ)  ժողովը, որին նաև ներկա է եղել Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով բացի Թուրքիայի նախագահ լինելուց նաև կուսակցության ղեկավարն է:

Ըստ թուրքական «Mynet» լրատվական կայքի՝ ժողովի ժամանակ Էրդողանը անուններ չնշելով, զգուշացրել է, որ  այն մարդիկ, ովքեր ժամանակին ԱԶԿ-ի մաս են կազմել, այժմ  չպետք է վերջինիս դեմ դուրս գան:

«Անցյալում մեր կուսակցության հովանու տակ գտնվող, իսկ այժմ այլ իրականությունում ապրող մարդիկ այսօր իրավունք չունեն խոսել մեր կուսակցության դեմ: Մեր միասնությանը վնաս հասցնողները թող իմանան, որ արդեն չեն հանդիսանում մեր քարավանի ճանփորդներ: Այս գնացքից ընկնողները, հոգ չէ, ընկած տեղերում էլ թող մնան »,-ասել է Էրդողանը:

Էրդողանի վերոնշյալ խոսքերին է անդրադարձել Hürriyet»-ի հայտնի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին: Նա վստահ է, որ այդ խոսքերն ուղղված էին Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլին, ով մի շարք հարցերում չի կիսում Էրդողանի գաղափարները: Սելվին նշել է, որ Էրդողանը այս խոսքերով Գյուլին «պատերազմ է հայտարարել»:

«Հիմա կտեսնենք, արդյո՞ք Գյուլը կլռի: Մի՞թե պատասխան չի տա այս քննադատություններին»,- գրում է Սելվին: Վերջինս վստահ է, որ Էրդողանը նման խոսքերով փորձում է մինչև 2019թ. Թուրքիայի նախագահական ընտրությունները  նվազեցնել որոշ շրջանակների՝ Գյուլի նկատմամբ գոյություն ունեցած համակրանքը: Ըստ վերլուծաբանի՝ Էրդողանը գնալով ավելի մեծ անջրպետ է ստեղծում Գյուլի և Թուրքիայի իշխանությունների միջև: