Հացադուլ հայտարարած «Սասնա ծռերի» անդամի վիճակը վատացել է. աջակիցները բողոքի ակցիա են իրականացրել
«Սասնա ծռերի» աջակիցները և «Հանուն Հայաստան պետության ճակատի» անդամները փակել էին Արշակունյաց պողոտայի մի մասը: Պատճառը «Սասնա ծռերի» երկու անամներ` Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի հացադուլն է:
Նշենք, որ Արմեն Բիլյանը հացադուլ է հայտարարել դեկտեմբերի 19-ից նա պահանջում է իրեն բուժօգնություն ցուցաբերել: Փաստաբան Արմինե Ֆանյանի պնդմամբ` Բիլյանն ունի առողջական լուրջ խնդիրներ, որոնք անտեսվում են:
Այսօրա դատական նիստի ընթացքում Բիլյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է և շտապօգնություն է հրավիրվել դատարան: Ինչն էլ բողոքի ակցիայի պատճառ է դարձել:
Factor.am-ը հետևում է իրադարձությունների զարգացմանը: Ուղիղ հեռարձակումը՝ շուտով: