Թրամփը հայտնել է, թե որ դեպքում կլքի Սպիտակ տունը․ BBC

Լուրեր

04.11.2026 | 11:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ադիգեյսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնի վրա
04.11.2026 | 11:07
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:06
Նոր կենսաչափական համակարգի գործարկմանը նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:03
Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
04.11.2026 | 10:55
Հայաստանում արձանագրվել է պարսկական հովազի 8-րդ առանձնյակը
04.11.2026 | 10:48
Եվրոպայում մեկ օրում առնվազն 7 ինքնաթիռ ռումբի մասին կեղծ ահազանգ է ստացել
04.11.2026 | 10:28
65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են. ՔԿ-ն՝ Կարապետյանների հետ կապված գործողությունների մասին
04.11.2026 | 10:18
Դեմոկրատները վերահսկողություն կստանան ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ՝ հանրապետականներին զրկելով մեծամասնությունից․ BBC
04.11.2026 | 10:11
Վահագն Հարությունյանը կգլխավորի ՀԲՖ մարզչական կոմիտեն
04.11.2026 | 10:03
Փաշինյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել․ խոսնակը զգուշացնում է հնարավոր խարդախության մասին
04.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 09:54
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում
04.11.2026 | 09:46
4 մեքենայի բախման հետևանքով 9 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել
04.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կլքի Սպիտակ տունը, եթե Ջո Բայդենը պաշտոնապես ընտրվի որպես ԱՄՆ նախագահ ընտրիչների կողմից։ Թրամփը հրաժարվել է ընդունել իր պարտությունը նոյեմբերի 3-ի քվեարկության արդյունքում ու հայտարարել է լրագրողներին, որ «դժվար կլինի» հեռանալը, գրում է BBC-ն։

Նա ևս մեկ անգամ հայտարարել է ընտրություններում կեղծումների մասին։

Պատասխանելով այն հարցի, թե արդյոք կհամաձայնի լքել Սպիտակ տունը, եթե պարտվի ընտրիչների քվեարկության արդյունքում, Թրամփը հայտարարել է՝ այո։

«Անկասկած կհեռանամ, անկասկած և դուք դա գիտեք»,- հայտարարել է նա, այնուամենայնիվ, նշելով, որ ընտրելով Ջո Բայդենին ընտրիչները մեծ սխալ կկատարեն։ Նա նաև ենթադրել է, որ երբեք չի ընդունի իր պարտությունը։

«Շատ բարդ է լինելու լքելը, քանի որ մենք գիտենք, որ զանգվածային կեղծումներ են եղել»,- պնդել է Թրամփը՝ առանց ապացույց ներկայացնելու։

Թրամփը նաև չի պատասխանել այն հարցին, թե արդյոք ներկա կգտնվի Բայդենի երդմնակալությանը։

Տաթև Ֆռանգյան