ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. Փաշինյանը չի գիտակցում երկրում տիրող տոտալ ճգնաժամի խորությունը․ Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.06.2026 | 23:28
«Ուիմբլդոն»․ Կարեն Խաչանովը մեկնարկել է հաղթանակով
30.06.2026 | 23:16
Հայկ Խլոյանը հաղթել է օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:58
ԱԱ-2026. Հոլանդի գոլը Նորվեգիային դուրս բերեց 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:50
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.06.2026 | 22:34
Ուկրաինայում ռուսական ավիահարվածից ադրբեջանցի ուսանողուհի է մահացել. պատերազմից ի վեր ավելի քան 130 ադրբեջանցի է զոհվել
30.06.2026 | 22:20
Էրդողանն արձագանքել է Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանության ճանաչման որոշմանը
30.06.2026 | 22:04
Եվրոպայում շոգի նոր ալիք է սպասվում
30.06.2026 | 21:50
ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը սահմանափակելու՝ Թրամփի առաջարկը
30.06.2026 | 21:37
Ինչու Ալեն Սիմոնյանը չէր մասնակցում ՔՊ վարչության նիստին
30.06.2026 | 21:28
Հրդեհ Արմավիրի ավտոտնակներից մեկում. այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա
30.06.2026 | 21:15
Գիտակցության և հիշողության խանգարումներ․ ինչու է կալանավորը 50 օր հացադուլի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 21:08
Բաքվի դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում. փաստաբանները խնդրել են արդարացնել
30.06.2026 | 21:00
Ուրսուլա Ֆոն դեր Լայենի այցի ժամանակ կարևոր հարցեր կքննարկվեն․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 20:44
Խաղաղաշինության հանձնաժողովը կարևոր կամուրջ է. Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է ՄԱԿ նստաշրջանին
30.06.2026 | 20:30
Հայերեն խոսող բրազիլուհին. հարսնացուն Ռիոյից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե ինքն էլ այնքան գոհ չէ երկրում ստեղծված իրավիճակից, վկայում է այն մասին, որ նա չի գիտակցում երկրում տիրող տոտալ ճգնաժամի խորությունը․ չկա բնագավառ, որն ավերված չէ։ Այս վարչակազմի հասցեին արված քննադատությունը կամ տեղ չի հասել, կամ մերժվել է»,-Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունին։

Նրա համոզմամբ՝ այս փուլում անհրաժեշտ է որոշումներ կայացնել Սահմանադրության շրջանակում, ստեղծել ժամանակավոր կառավարություն, դուրս բերել երկիրը ճգնաժամից․ «Այս վարչակազմը վաղուց սպառել է վստահության ռեսուրսը։ Կարծում եմ՝ խորհրդարանական կառավարման մոդելը, որը հորինեց Սերժ Սարգսյանը՝ իր իշխանությունը պահելու համար և որն օգտագործեց Փաշինյանի վարչակազմը, պետք է փոխել և վերադառնալ նախագահական կառավարման մոդելին»։

Կոմպոզիտորը պնդում է՝ այսօր պետական ինստիտուտներն ի զորու չեն կատարել իրենց ֆունկցիաները, իսկ այն, որ իշխանության ներկայացուցիչները նստած են կառավարական շենքերում, ոչինչ չի նշանակում, քանի որ այս կառավարությունն անելիք չունի Հայաստանում․ «Իշխանությունը շատ լավ հասկանում է, որ եթե դուրս գա համակարգից, վտանգված է լինելու իր ֆիզիկական լինելությունը, այսինքն՝ իրենց մնալը ես պայմանավորում եմ կենսաբանական վախով․ այս պարագայում չկա հոգատարություն երկրի նկատմամբ։ Շոկային վիճակում հանրությունը չի կարող ճիշտ որոշումներ կայացնել, բայց երբ փողոցներում կտեսնի հաշմանդամների, արդեն կառնչվի այն իրականությանը, որին նախկինում առնչվել է միայն սոցցանցերով։ Այն, ինչ անում է ներկայիս վարչակազմը՝ իշխանությունը պահելու համար, ծիծաղելի է, ակնհայտ է, որ երկար չեն ձգի»։

Վահան Արծրունու կարծիքով՝ երկրում առկա իրավիճակը չի գիտակցվում ոչ միայն իշխանության, այլև ընդդիմության կողմից․ «Երկրի ղեկավարներն իրենց այնպես են պահում, ասես ոչ մի հող էլ չեն հանձնել, կռիվ է եղել, պարտվել են․․․Սա թեթևամտության և իրականությունը ամբիվալենտ ընկալելու դրսևորում է։ Ես չեմ տեսնում կոնկրետ դոկտրին, հայեցակարգ նաև ընդդիմության կողմից, փոխարենը մեկը ցանկանում է մնալ իշխանության մեջ, մյուսը՝ հակառակը․ ցանկանում է զրկել նրան իշխանությունից»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան