Վարչապետը պիտի հեռանա՝ տարբերակ չունի․ դու մսխել ես հեղափոխության տված շանսը՝ ոչինչ չարեցիր․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
02.11.2026 | 19:12
Ուկրաինան պատրաստ է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները՝ Patriot համակարգերի հրթիռների դիմաց․ Զելենսկի
02.11.2026 | 19:00
Քրեական հանցագործություն է կատարվել․ սպառնացել են՝ մեզ ստիպելու, որ չառաջադրվենք Իջևանի ընտրություններում․ Լևոն Վարդապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 18:49
36 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մի շարք հասցեներում
02.11.2026 | 18:39
Հաքերները կրկին հարձակվել են Եվրոպայի սուպերմարկետների սառնարանային համակարգերի վրա․ 4 երկիր է տուժել
02.11.2026 | 18:24
Երևանում կայացել է վոլեյբոլի Եվրոպայի Մ-20 առաջնության որակավորման փուլը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
02.11.2026 | 18:19
Երեք մարզում ապօրինի ընդերքօգտագործման դեպքեր են արձանագրվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 146 մլն դրամի վնաս
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Հելսինկյան ասոցացիայի» ղեկավար, իրավապաշտպան Նինա Կարապետյանցի հետ

-Դուք երեկ երեկոյան եք վերադարձել Արցախից, որտեղ միջազգային գործընկերների հետ Ադրբեջանի ռազմական հանցագործությունները փաստող տեղեկություններ էիք հավաքագրում։ Ի՞նչ տվյալներ ունեցաք։

-Շատ տխուր պատկեր է՝ կորուստների և վայրագությունների իմաստով, որին ենթարկվել են տեղաբնակները։ Ռազմական ռեսուրս, տեսականի, ծավալ, ինչպիսին, որ օգտագործվել է Արցախի տարածքում, չի օգտագործվել երբեք և որևէ պատերազմի ժամանակ, որ մեզ հայտնի է 10 տարվա ընթացքում։ Աննախադեպ իրավիճակ է՝ գրեթե չկան տարածքներ, որոնք լրջագույն վնասներ չեն ստացել։ Մենք չենք կարողանում ֆիզիկապես հավաքագրել բոլոր տվյալները։ Շատ բարձր եմ գնահատում Արցախի օմբուդսմենի աշխատանքը՝ մարդիկ մի քանի հոգով գիշեր-ցերեկ աշխատում են, բայց իրենց ուժերն իսկապես չեն բավարարում։ Մենք աշխատում ենք միջազգային գործընկերների հետ․ երբ աշխատանքն ունի միջազգային ստատուս, արտաքին աշխարհում դա ոչ սուբյեկտիվ է գնահատվում։ Երկրորդ անգամ հրավիրեցինք միջազգային գործընկերների՝ հավաքագրելու տեղեկություններ հասցված վնասների մասին, որոնք շատ մեծ են։ Մեր ուժերն իսկապես չեն բավարարում և սա շատ ցավալի է։ Արդեն սկսել են մաքրման աշխատանքները՝ պատերազմից հետ պարզ է՝ վերականգնում են, որ մարդիկ արագ վերադառնան, բայց սա նշանակում է՝ մենք արագ կորցնելու ենք հնարավորությունը փաստագրելու։ Ես կարծում եմ՝ շատ արագ պետք է մոբիլիզացվենք։ Ես չգիտեմ՝ ինչի մասին են մտածում մեր իշխանությունները, որովհետև մենք ունենք տեղեկություններ, որ ադրբեջանական կողմը սա անում է մի այլ կարգի կազմակերպված՝ պետական հովանու ներքո։ Ես հասկանում եմ՝ մենք շատ ծանր վիճակում ենք գտնվում, և էս անգամ իրավունք չունենք պարտվելու գոնե էս դաշտում, որովհետև մեր տուժած մասը, մեր կորուստներն իսկապես շատ մեծ են։

-Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերին՝ ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին, այսօր միացավ ԳԱԱ նախագահությունը, մինչ այդ էլ ԵՊՀ գիտխորհուրդը։ Վարչապետն առնվազն մինչև հունիս չի պատրաստվում հեռանալ՝ ըստ ճանապարհային քարտեզի, փոխում է կառավարության կազմը։ Ի՞նչ տեսակետ ունեք վարչապետի հեռացման, այդ պահանջը դնող ուժերի և ապագա իշխանության մասին։

-Այն ուժերը, որոնք դնում են պահանջը, պետք է այս երկուսուկես տարում ենթարկվեին լյուստրացիայի և վեթինգի։ Այ սա այն ողբանվագ․․․ մեր՝ երկուսուկես տարի այդքան խոսելու ու չլսված լինելու արդյունք է, որ իրենք ստացան։ Բանակի հետ կապված էլ մենք խոսել ենք այս ընթացքում և ասել՝ դուք խնդիր եք ունենալու։ Երկուսուկես տարվա մեջ մենք բացատրել ենք, որ ԱԱԾ-ն չվերափոխելով, չբարեփոխվելով, էդ կեղտն ու զիբիլը մեջից չհավաքել-չշպրտելով, դուք ունենալու եք դավաճանություն։ Եվ այս պատերազմում պարտությունն էլ այդ դավաճանության մի մասն է կազմում։ Այ սա է էն ցավալի հետևանքը, որ մենք կանխատեսում էինք, մենք գիտեինք։ Ես, երևի թե, ձեր եթերից էլ ասել եմ հազար անգամ՝ իրենք աշխատելու են մեխանիզմի նման։ Հանցավոր ռեժիմը հստակ աշխատող մեխազիզմ է՝ հրամանատարից մինչև զինվոր, և այ սենց մի մատի կտտոցով իրենք սկսում են աշխատել, և էդ կտտոցն եղավ ու եղավ դավաճանություն, եղան հրամանատարներ, որոնք չգիտեմ, թե ինչ հրամաններ են տվել, եղան գաղտնի տեղեկությունների հրապարակումներ և փոխանցումներ։ Այս ամեն ինչը եղավ չմաքրման արդյունք է։ Նույն Ազգային ակադեմիան, համալսարանը չմաքրելու հետևանքով եղան այս դավաճանական գործերը։

-Այսինքն՝ ձեր գնահատակա՞նն է, որ անվտանգային խնդիրներ ունեցանք պետական համակարգերը չբարեփոխելու հետևանքով։

-Այո, դա միանշանակ է։ Վարչապետը պիտի հեռանա՝ ինքը տարբերակ չունի․ դու մսխել ես այն շանսը, հնարավորությունը, որ տվեց հեղափոխությունը։ Այսպիսի շանս լինում է հարյուր տարին մեկ անգամ՝ էս շանսը դու մսխեցիր և ոչինչ չարեցիր փոխելու համար, հետևաբար՝ դու չես կարող շարունակել, քո շարունակելը նպատակահարմար չի։ Բայց իր հրաժարականը չեն կարող պահանջել հանցավոր ռեժիմի կարկառուն դեմքերը։

-Ապագա իշխանության հարցն ինչպե՞ս պետք է որոշվի։

-Այ սա մի փոքր խնդիր է, որովհետև նաև «Կուսակցությունների մասին» օրենքը նորմալ չընդունելով, Սահմանադրություն չփոփոխելով ստեղծեց մի իրավիճակ, երբ մենք, ըստ էության, չունենք կայացած համակարգ՝ կուսակցություններ, փաստացի չունենք ռեալ ուժեր, որոնք չեն դավաճանել և փորձել են իրենց ճիշտ դիրքում մնալ։ Մեծ դժվարությամբ եմ տեսնում ուժերի, որոնց կարելի է փոխանցել օրինական ճանապարհով։ Ի տարբերություն նորաստեղծ կուսակցությունների, հանցավոր ռեժիմը իր սատելիտներով շատ կազմակերպված են՝ սարսափելի ձևի կազմակերպված են։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան