Փաշինյանի հեռանալուց հետո պետական դավաճանության հոդվածով շատ հարցեր պետք է լուրջ քննարկվեն. Բագրատ Եսայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
Բոլորը

Նիկոլ Փաշինյանը տարբեր հանդիպումներում ասել է՝ պատրաստ չի սուվերենությունից 1 մմ զիջել, բայց նոյեմբերի 9-ին պատրաստ էր հրաժարվել Արցախի 9500 կիլոմետրից։ Այդ մասին Factor TV-ի հետ զրույցում այսօր ասաց ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը։

Վերջինիս կարծիքով՝ Փաշինյանն այս և այլ բազմաթիվ հարցերի պետք է պատասխանի. «Վարչապետի աթոռը գրաված անձը ինչո՞ւ էր ասում՝ իր կետից է սկսում բանակցել, երբ մոնիթորինգային մեխանիզմից էր խոսում։ Փաշինյանի 2,5 կես տարվա քայլերը փաստում են, որ նա գիտեր՝ ինչ է կատարվելու»։

Եսայանը վստահ է՝ նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի համար երկրի գործող ղեկավարը պետք է պատասխանատվություն կրի. «Փաշինյանի հեռանալուց հետո պետական դավաճանության հոդվածով շատ հարցեր պետք է լուրջ քննարկվեն»։

Եսայանը չի ընդունում Փաշինյանի կողմից ներկայացված ճանապարհային քարտեզը. «Այդ անձը 6 ամիս ինչպե՞ս պետք է նստի վարչապետի աթոռին, երբ ունենք այսքան զոհեր, վիրավորներ։ Փաշինյանը փորձում է հասարակության աչքին թոզ փչել, թե տնտեսությամբ է զբաղվում։ Ուզում ես համոզել, թե Գրզոյի կամ Լֆիկի հետ հանդիպելով՝ տնտեսության հարցե՞ր ես լուծում։ Եթե բարոյականությանդ վերջին նշույլները չես կորցրել՝ կամ պետք է ինքնասպան լինեիր, կամ հրաժարական ներկայացնեիր։ Հասարակությունը չի հանդուրժելու հայրենիքը գոյաբանական խնդրի առջև կանգնեցրած ղեկավարին»։

ՀՅԴ անդամը կարծում է՝ ԱԺ իշխող մեծամասնությունը պետք է բանակցի ընդդիմության հետ և հասկանա, որ ազգային համաձայնության կառավարությունն այլընտրանք չունի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մերի Մարտիրոսյան