Թուրք նախարարի ու հայ պատգամավորի հարցուպատասխանը Արցախի թեմայով

Լուրեր

03.11.2026 | 12:03
Ռուբինյանը Մեքսիկայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնման հարցեր
03.11.2026 | 11:55
«Վարչաբենդ»-ի թմբկահարը որքա՞ն հոնորար է ստացել․ Էդգար Ղազարյանը՝ Լիլիթ Մակունցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 11:42
Պուտինը օրենք է ստորագրել, որը թույլ կտա տեղեկություններ ստանալ ԱՊՀ երկրներում՝ նաև ՀՀ-ում, ՌԴ քաղաքացի պարտապանների մասին
03.11.2026 | 11:33
Ձեր հարցն ընդհանրապես տեղին չէ․ նախարարը՝ Ղազարյանի՝ կոռուպցիայի մեջ թաթախված լինելու մասին հարցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 11:23
Լիլիթ Մակունցի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 11:22
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին․ վիրավորվել է երկու աշխատակից
03.11.2026 | 11:20
Հայաստանի ազգային պատկերասրահի վերականգնման բաժինը Կարեն Վարդանյանի 122 մլն դրամ աջակցության շնորհիվ հիմնանորոգվել է, կահավորվել և վերազինվել նորագույն սարքավորումներով
03.11.2026 | 11:14
Հայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն՝ հանրային մասնակցությունը սահմանափակող դատական հայցերից պաշտպանվելու համար․ Մանասյան
03.11.2026 | 11:11
Հրանտ-Լեոն Ռանոսի թիմակիցը սրտի կանգ է ունեցել մրցակցից հարված ստանալու հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 11:03
Փաշինյանը դատի է տվել լրատվամիջոցին՝ իր և Աննա Հակոբյանի բաժանման մասին «զրպարտություն համարվող տեղեկությունները» հերքելու պահանջով
03.11.2026 | 10:50
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի Քեշմ կղզու թիրախներին․ CBS News
03.11.2026 | 10:32
Ուիթքոֆը հայտնել է՝ ՌԴ-ի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 10-11-ը՝ Աբու Դաբիում
03.11.2026 | 10:20
Փարիզի «Մասթերսում» Կարեն Խաչանովի մրցակիցը հրաժարվել է պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 10:12
Ծաղկաձորում 1,35 հա հողամասի առուվաճառքն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվերադարձվի 127,5 մլն դրամ
03.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը արգործնախարարության 2021-ի բյուջեի քննարկման ժամանակ քննադատել էլ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը արցախյան հակամարտության հարցում: Փայլանը նշել է՝ ինքը մի երազանք ունի, որ մի օր Թուրքիան ինչպես Ադրբեջանին է անվանում եղբայրական պետություն, նույն կերպ էլ Հայաստանին անվանի: Ըստ Փայլանի՝ այս պատերազմի միակ հաղթողը Ռուսաստանն է. գրում է ermenihaber-ը:

Նախարար Չավուշօղլուն ամփոփիչ ելույթում պատասխանել է Փայլանին՝ ասելով. «Պրն Փայլա՛ն, մինչև այսօր երբևէ ասե՞լ եք Հայաստանը թող դուրս գա Ադրբեջանի օկուպացված հողերից: Նույնիսկ Ձեր հետ հեռախոսային խոսակցություն ունեցանք և Դուք հարցրեցիք, թե այս հարցը ինչպես է լուծվելու: Ես էլ ձեզ հարցրեցի՝ կարո՞ղ եք Հայաստանին ասել, որ դուրս գա այնտեղից: Դուք վստահ չէիք, որ կարող եք: Պարոն Փայլան, ոչ մի անգամ հրապարակային չեք ասել, որ դրանք Ադրբեջանի հողերն են, ու թող Հայաստանը դուրս գա այնտեղից: ԼՂ-ի կարգավիճակի հարցով բանակցություններն էլ շարունակվելու են, Ադրբեջանն էլ է ասել, որ պատրաստ է հարցը քննարկել»:

Թուրք նախարարը նշել է, որ Թուրքիան ՌԴ-ի հետ առանձին համաձայնագիր է ստորագրել հրադադարի մոնիթորինգի կենտրոն հիմնելու համար և դրա շրջանակներում կունենա իրեն վերապահվելիք մի շարք լիազորություններ: