Միքայել Մելքումյանը՝ Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին

Լուրեր

20.05.2026 | 22:00
Փաշինյանը որ այդ քարտեզը բաժանում է, անգամ այդտեղից են տարածքներ զիջել․ երկիրը կործանման են տարել. Մանուկ Սուքիասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 21:53
Գիտնականներն առաջին անգամ արհեստական ստեղծված ձվից ճուտիկ են դուրս բերել
20.05.2026 | 21:40
Մարտի 1-ին Տեր-Պետրոսյանը մեզ տարավ սրի բերան, ինքը փախավ տուն, դուք կապ չունեք․ քաղաքացին՝ Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 21:27
ԱԺԲ-ի մեքենան վերադարձվել է. ըստ ՆԳՆ-ի՝ այն վերասարքավորված է եղել և գովազդի կանոնների խախտում է ունեցել
20.05.2026 | 21:15
Տիգրան Ավինյանը գոռգոռում է՝ փախել են Ղարաբաղից, բայց ինքը 3 օր նստած է եղել հյուրանոցի նկուղում, մեր լրագրողներն են տեսել․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 21:00
Ռուսական ռեգիստրում Նարեկ Կարապետյանի անունը․ ինչ են ցույց տալիս փաստաթղթերն ու բիզնես կապերը
20.05.2026 | 20:44
Վրաստանի վարչապետը բաց նամակով դիմել է Եվրամիությանը
20.05.2026 | 20:30
Նիկոլ Փաշինյանի հանրահավաքը Վանաձորում․ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 20:21
Արմավիրի մարզի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի
20.05.2026 | 20:06
«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ կիրականացվի ուժեղացված ծառայություն. ՆԳՆ
20.05.2026 | 19:49
ՄԻՊ-ն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակությանը
20.05.2026 | 19:36
Հաղարծին գյուղում վագոն-տնակ է այրվել
20.05.2026 | 19:20
Կարեն Խաչանովը դուրս մնաց Համբուրգի մրցաշարից
20.05.2026 | 19:07
Դիմակավորված անձինք չեն հետևել Փաշինյանի հորդորին և մինչ այժմ չեն ներկայացել․ ՔԿ-ն չի հայտնում՝ ուսումնասիրում է արդյոք տեսանյութի բեմականացված լինելու վարկածը
20.05.2026 | 18:54
ՔԿ-ից չեն մեկնաբանում Նարեկ Կարապետյանի պահանջը․ փաստաբանը հայց կներկայացնի դատարան
Բոլորը

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը գրել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Փաստորեն Ազգային ժողովի խորհրդի ս.թ. նոյեմբերի 24-ին կայացած նիստում պատգամավորի կարգավիճակի անհամատեղելիության հետ կապված քննարկվող հարցը կայանում է նրանում, որ արձանագրում է իբր Գագիկ Ծառուկյանի՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու փաստը՝ իբր ձեռնարկության կառավարիչ մարմիններում իր մասնակցությամբ:

Սակայն դա բացարձակ աբսուրդ է: Զեկուցողին՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահին իմ հնչեցրած հարցին, թե ինչ է իրենից ներկայացնում ձեռնարկատիրական գործունեությունը, որևէ պատասխան չստացանք:

Իսկ չէ՞ որ այդ անհամատեղելիությունը բխում է նրանից, որ իբր Գագիկ Ծառուկյանը ձեռնարկատիրությամբ է զբաղվել: Ի՞նչ անհամատեղելիության մասին է խոսքը, եթե Գագիկ Ծառուկյանը ձեռնարկատիրությամբ չի զբաղվել, այսինքն՝ գնումներ չի իրականացրել, ապրանքների իրացման պայմանագրեր չի կնքել, հաստիքացուցակ չի հաստատել, և այլն:

Գագիկ Ծառուկյանն այդ ընկերության միակ բաժնետերն է, և փաստորեն հավատարմագրային կառավարչի կալանավորման հետ կապված անհնարին է դարձել հավատարմագրային ձևով կառավել ձեռնարկությունը, և այն, որ հազարավոր մարդիկ պետք է անգործ մնային նաև հետագայում, ըստ էության ցույց է տալիս, թե ինչով ենք մենք զբաղված: Զբաղված ենք մի բանով, որը փաստորեն երկսայրի է, մեկը մյուսի պատասխանը չունի: Այսինքն՝ մարդը չի զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, որն ընդունում է հարց զեկուցողը, բայց անհամատեղելի է:

Այդ դեպքում ինչու՞ է դա անհամատեղելի, անհամատեղելիության օբյեկտը ո՞րն է: Որ իբր ինքը մասնակցել է մի նիստի, որի միակ բաժնետերն ինքն է, որևէ մեկը ներկա չի եղել, որ ասի, թե ինքն ինչ կարգավիճակով է մասնակցել կամ չի մասնակցել:

Այստեղ կարևոր փաստարկն այն էր, որ իմ այն պնդմանը, որ չկա ձեռնարկատիրությամբ զբաղվելու փաստ, փաստորեն հարց զեկուցողն ընդունեց, որի մասին ասել է armtimes.com կայքում: Իսկ եթե չկա, դրանից բխում է մյուս հարցը՝ չկա նաև անհամատեղելիության խնդիր մանդատի հետ:
Իբր «Հանրային ծառայությունների մասին» ՀՀ օրենքում ասվում է, որ կառավարիչ մարմիններում մասնակցում է, թե չի մասնակցում, ընդգրկված է այլ հաստիքում, թե չէ, հավատարմագրային կառավարիչ է պատգամավորը, թե չէ… այդպիսի բան չկա: Ստացվում է՝ եթե չի զբաղվել, ուրեմն մեխանիկորեն այդպիսի հարց էլ չի կարող քննարկվել Սահմանադրական դատարանում:

Սա է իրողությունը:

Իսկ այն, որ հետպատերազմական մեր երկրի համար այս ծայրաստիճան բարդ պայմաններում, երբ երկիր ենք կորցրել, և գտնվում ենք է՛լ ավելի շատ բան կորցնելու վտանգի առջև, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհուրդը ինչ է քննարկում, դա նշանակում է, որ երկրի իշխանությունները չեն գիտակցում անդունդի եզրով գնալու ներկա պահը և դրա լրջության աստիճանը:

Կապրենք, կտեսնենք»: