Չենք բացառում, որ ոստիկանությունը հրահանգներ էր ստանում` ում դեմ վարույթ սկսի. Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
Բոլորը

Երբ  ռազմական դրություն է մտցվում, այդ թվում՝ նաև սահմանափակումներ ենթադրող դրույթներ տեղեկությունների տարածման առումով, անհրաժեշտ է պատասխանել ավանդական մի քանի հարցերի՝ ո՞րն է սպառնալիքը, ինչպե՞ս եք պատրաստվում այդ սպառնալիքը չեզոքացնել, և արդյո՞ք այն միջոցները, որ պատրաստվում եք կիրառել, արդյունավետ աշխատելու են: «Ռազմական դրություն. սահմանափակ ազատությամբ ԶԼՄ-ներ» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

«Սպառնալիքը ակնհայտ էր. պատերազմի ժամանակ ապատեղեկատվությունը կարող է և՛ խուճապ տարածել, և՛ անդրադառնալ ռազմաճակատում տեղի ունեցածի վրա: Այո՛, սահմանափակումներ և արգելափակող գործողություններ պետք է լինեին: Կարծում եմ՝ հիմնական ջանքերը պետք է ուղղված լինեին նրա վրա, որ արգելափակվեր կոնկրետ տեղեկությունների տարածումը, որոնք կարող էին վնաս հասցնել երկրի պետական անվտանգությանը և շահերին: Բայց այն միջոցառումները, որոնք ձեռնարկվել են, դրան միտված չէին:

Նույնիսկ հայկական դոմեյնում կային բազմաթիվ օգտատերեր, որոնք տարածում էին ցանկացած տեղեկություն ցանկացած բառապաշարով, պետական գաղտնիք պաունակող, խուճապ առաջացնող, բանակի գործողություններին վնասող և հասարակությանը ապատեղեկացնող: Սակայն չգիտեմ որևէ ակնհայտ դեպք, որ այդ կարգի տեղեկությունները արգելափակվել են, մինչդեռ բազմաթիվ հնարավորություններ կային արգելափակելու: Սակայն հարյուրավոր դեպքեր գիտենք, երբ բավականին անմեղ գրառումների համար Ֆեյսբուքյան օգտատերերի էջեր են արգելափակվել զուտ այն պատճառով, որ գալիս էին բողոքներ այդ գրառման վերաբերյալ: Արդյո՞ք մասնավոր անձանց բողոքներն ավելի արդյունավետ էին, քան պետական մարմինների դիմումը սոցիալական ցանցերի ադմինիստրացիային»,- նշեց Նավասարդյանը:

Նրա խոսքով՝ պետք է գործեր հատուկ ինստիտուտ, որը պետք է իրականացներ ռազմական գրաքննություն, սակայն մեզ մոտ այդպիսի մարմիններ չեն ստեղծվել:

Բորիս Նավասարդյանը նաև ընդգծեց, որ չի բացառվում, որ ոստիկանությունը հրահանգներ էր ստանում` ում դեմ վարույթ սկսի, ում պատասխանատվության ենթարկի. «Դա պետության կողմից ոչ պատշաճ գործողություն էր»:

Մանրամասները՝ տեսանյութում: