Լավրովը պատմել է, թե ինչ սկզբունքներով է գործել Պուտինը ԼՂ շուրջ ձեռք բերված համաձայնագրի շրջանակում

Լուրեր

02.08.2026 | 14:59
Դավիթ Առաքելյանն ազատվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից
02.08.2026 | 14:54
Ռուբինյանից առաջարկ եմ ստացել ղեկավարել ԱԺ աշխատակազմը. ՆԳ նախկին փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 14:46
Նիկոլ Փաշինյանը 4-րդ անգամ ՀՀ վարչապետ նշանակվեց
02.08.2026 | 14:28
9-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը. ՈՒՂԻՂ
02.08.2026 | 14:13
Վարդանյանը` ԱԺ փոխնախագահի թեկնածու լինելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 14:04
Ալեն Սիմոնյանն ու Արարատ Միրզոյանը ձեր դեմ փոքրիկ ձկներ են, դուք ՔՊ-ի «սպրուտն» եք․ Մեսրոպ Մանուկյանը՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 13:45
Ես պատերազմում եմ կռվել, խնդրում եմ իմ հետ հարգանքով խոսել. Շիրազ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 12:57
2008-ին, երբ ձեր հայրը նախագահ էր, հորս հրավիրեցին ԱԱԾ և հայրս երեք ամիս չեկավ. Ռուբինյանը՝ Քոչարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 12:40
Թուրքիան սկսել է Գյումրի-Կարս երկաթգծի իր հատվածի վերականգնման աշխատանքները. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 12:25
2026-ի առաջին կիսամյակում պարեկները կազմել են ավելի քան 60,000 արձանագրություն՝ արագությունը գերազանցելու համար
02.08.2026 | 12:19
Ռուբեն Ռուբինյանի դեմ հայց եմ ներկայացնելու. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 12:15
ՔՊ-ական նոր պատգամավորը խուսափում է լրագրողների հարցերից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 12:08
Ձեռքը մի պարզեք իմ ուղությամբ` սիրուն չի. Ռուբինյանը` Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 11:58
Թուրքիայում ուտում էի Ադանա քեբաբ, համով էր. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 11:47
Նախագահն ընդունեց կառավարության հաժարականը
Բոլորը

Ցանկացած հակամարտության լուծում պետք է իրականացվի հենց մասնակիցների կողմից՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա, խոշոր տերությունները պետք է դրա համար պայմաններ ստեղծեն և դրսից լուծումներ չթելադրեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք բազմիցս տեսել ենք, որ երբ միջազգային խաղացողները սկսում են գործել՝ ելնելով այդ սկզբունքներից, հարգելով միմյանց ինքնիշխանությունը, ինքնիշխան գործերին չխառնվելու սկզբունքը, հարգելով վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքը, լուծումները շատ ավելի հեշտ են ձեռք բերվում և դառնում են շատ ավելի կայուն, քան այն իրավիճակներում, երբ խոշոր տերությունները փորձում են չարաշահել իրենց կշիռը և ազդեցությունը որոշակի տարածաշրջանում, ավելի հաճախ այն տարածաշրջանում, որը հեռու է գտնվում իրենց սահմաններից, որպեսզի հակամարտող կողմերին որոշակի պայմաններ թելադրեն: Նման թելադրված հրադադարները, որպես կանոն, երկար չեն գործում»,- հայտարարել է նա:

ՌԴ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ հակամարտող կողմերը պետք է միմյանց հետ իրենք պայմանավորվեն, իսկ մյուս բոլոր խաղացողները պետք է պայմաններ ստեղծեն դրա համար՝ չփորձելով արտաքինից ինչ-որ բան թելադրել։

«Հենց այդպես է գործել Ռուսաստանը, մեր նախագահը՝ ստեղծելով պայմաններ, որպեսզի անմիջական հակամարտողները պայմանավորվեն միմյանց հետ, երբ համաձայնեցրել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման ու հրադադարի մասին նոյեմբերի 9-ին ձեռք բերված համաձայնագիրը ՝ այս տևական հակամարտության լուծման համար պայմաններ ապահովելու համար»,- մատնանշել է Լավրովը:

Տաթև Ֆռանգյան