Թուրքիան սիրիական Աֆրինում երկու գրասենյակ է բացել․ ԼՂ տարածաշրջանում բնակվել ցանկացողների են գրանցում․ Afrinpost

Լուրեր

03.11.2026 | 17:45
Ասել է` մոլորվել է, կնոջը սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը` Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:36
ԱԺ ծեծկռտուքը՝ անպատիժ չթողնելու պահանջ․ ՀԿ-ները քննադատել են Փաշինյանին, Ռուբինյանին և Կարապետյանին
03.11.2026 | 17:34
Բյուջե-2027-ի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 17:25
Հայտնի են կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցներն Ազգերի լիգայում
03.11.2026 | 17:17
Իմ կարծիքով՝ հանցակազմ չկա․ ՔԿ նախագահը՝ «սատկացնելու» և «կզացնելու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:07
Ակցիա և նամակի հանձնում․ Հանրային հեռուստաընկերության տնօրենի և հեռարձակողի խորհրդի նախագահի հրաժարականն են պահանջում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:58
Դիմելու եմ ԱԱԾ տնօրենին․ ՔԿ նախագահը՝ բանակում ինքնասպանության որոշ դեպքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:49
3 ամիս սպասել եմ էս հանդիպմանը․ Ագնեսա Խամոյանը՝ ՔԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:41
Ռուսաստանը հույս ունի, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա առաջիկայում
03.11.2026 | 16:31
Փաշինյանը Մեցոլայի հետ քննարկել է Հայաստանին ԵՄ առևտրային արտոնություններ տրամադրելու հարցը
03.11.2026 | 16:30
Եթե գազի գինը թանկանա 10%-ով, մեր գնաճը մոտ 0,8%-ով ավելի բարձր կլինի․ ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:22
Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս հանդես չեն գա RAF-ում
03.11.2026 | 16:14
Արթուր Պողոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 16:10
Բաքվի և Անկարայի միջև ճգնաժամ․ կարո՞ղ է Թուրքիան բացել Հայաստանի հետ սահմանը․ թուրքական ԶԼՄ-ի անդրադարձը
03.11.2026 | 15:59
Մարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոն
Բոլորը

Թուրքական իշխանությունները երկու գրասենյակ են բացել Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրինում՝ գրանցելու համար այն ընտանիքներին, որոնք պատրաստ են տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան՝ ադրբեջանցիների կողմից գրավված տարածքներում բնակություն հաստատելու։ Այս մասին գրում է Afrinpost-ը։

Լրատվամիջոցի աղբյուրները հաստատել են, որ առաջին գրասենյակը գտնվում է Հին Աֆրին թաղամասում People Credit բանկի տարածքում, որտեղ թուրքական հետախուզությունը տեղափոխել է իր կենտրոնակայանը։ Երկրորդ գրասենյակը գտնվում է նախկին «Ronahi Press» կայքի տարածքում՝ Նոր Աֆրին թաղամասում, որը նույնպես թուրքական հետախուզության կենտրոնն է։

Ըստ աղբյուրի՝ այս գրասենյակներում գրանցում են հատկապես թուրքմեն ընտանիքների Հոմս նահանգից։ Ընտանիքների տվյալները հավաքվում են՝ նրանց Ղարաբաղի տարածաշրջան տեղափոխելու համար։

Ավելի վաղ էլ Սիրիական մարդու իրավունքների մշտադիտարկման կենտրոնն էր հայտնել, որ թուրքական հետախուզությունն Անկարային հավատարիմ «Սուլթան Մուրադ» և «Սուլեյման Շահ» խմբավորումների ղեկավարներին առաջարկել է բնակություն հաստատել Ադրբեջանում։

Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելլն էլ, որն ակտիվորեն լուսաբանում է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններն ու ղարաբաղյան պատերազմի առաջին օրերից խոսում է Ադրբեջան ուղարկվող սիրիացի վարձկանների մասին, թվիթերյան իր էջում հայտնել  էր, որ սիրիացի վարձկանները դեռ Ադրբեջանում են։

«Սիրիացի վարձկանները դեռ Ադրբեջանում են՝ բացի մեկ ամիս առաջ ուղարկված 700-ից։ Լսել եմ նաև խոսակցություններ ավելի մեծ թվով զինյալներ ուղարկելու մասին։ Սպասում եմ մանրամասներին։ Թվում էր՝ Թուրքիան ու Ադրբեջանը պիտի ցանկանային, որ նրանք արագ հեռանան, որ շարունակեն հերքել նրանց ներկայությունը, բայց, գուցե, այդպես չէ»,- գրել էր լրագրողը։

Էմմա Չոբանյան