Կարող է լինել հողի վարակում․ ԿԽՄԿ-ն՝ ԼՂ-ում մարմինների որոնման աշխատանքների հրատապության մասին

Լուրեր

27.08.2026 | 23:19
Ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը երկրորդ տարին անընդմեջ լավագույնն է Եվրոպայի առաջնությունում
27.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.08.2026 | 22:44
Վարորդական իրավունք ստանալու համար ուսուցումը կդառնա պարտադիր. ՆԳՆ-ն օրենքների նախագծերի փաթեթ է շրջանառության մեջ դրել
27.08.2026 | 22:29
Վրաստանի փոխվարչապետը հայտարարել է պաշտոնը թողնելու և քաղաքականությունից հեռանալու մասին
27.08.2026 | 22:15
ՀՀ պաշտոնյաները կգործուղվեն ԱՄՆ՝ TRIPP նախագծի շուրջ բանակցությունների համար
27.08.2026 | 21:56
«Արարատ-Արմենիան» պատմական հաղթանակով նվաճեց Եվրոպա լիգայի ուղեգիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 21:47
Լիլիթ Մակունցն ու Արգենտինայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները
27.08.2026 | 21:33
Զախարովան դժգոհել է ադրբեջանական լրատվամիջոցներում հակառուսական հրապարակումներից
27.08.2026 | 21:16
ԲՀԿ-ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը
27.08.2026 | 21:00
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը երկրորդ հաղթանակը տարավ Չեմպիոնների լիգայում
27.08.2026 | 20:58
Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 362-ի
27.08.2026 | 20:46
«Խլուրդների» որս՝ իրավապահ համակարգում․ Քոչարյանի որդին հերքում է արտահոսքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 20:33
ՄԿՈՒ ոլորտում նախատեսվում են մի շարք իրավական փոփոխություններ
27.08.2026 | 20:18
Սպիտակ տունն Ադրբեջանը ներառել է չինական ապրանքների՝ մաքսատուրքերից խուսափելու համար օգտագործվող ռիսկային տարանցիկ հանգույցների շարքում
27.08.2026 | 20:02
ԱԺ-ն հաստատեց Կառավարության ծրագրի փոփոխությունների վերաբերյալ օրենքների նախագծերի փաթեթը
Բոլորը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում անհրաժեշտ է հնարավորինս շուտ սկսել մարմինների որոնման և նույնականացման ուղղությամբ աշխատանքները, այս մասին РБК-ի հետ զրույցում հայտարարել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերը՝ հավելելով, որ հակառակ դեպքում հնարավոր են բացասական հետեւանքներ:

Մինչ այժմ, ըստ ԿԽՄԿ նախագահի, յուրաքանչյուր կողմը գտել է զոհվածների մարմիններ միայն իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում, որոնք հեշտ է եղել հայտնաբերելը:

«Դժվարությունը հենց շփման գծում, առաջնագծում աշխատելն է, որտեղ մարտեր են եղել, ականներ կան, այնտեղ մարմիններ գտնելը շատ դժվար է»,- ասել է նա:

Մաուրերը հավելել է, որ ԿԽՄԿ-ն այս աշխատանքներն իրականացնելու համար ունի սահմանված արձանագրություններ և լավագույն փորձը՝ «աշխատանքն առավելագույն արժանապատվորեն կատարելու, աճյունները նույնականացնելու և հարազատներին հանձնելու համար»:

Ըստ Կոմիտեի ղեկավարի՝ այս աշխատանքների ձգձգման դեպքում հնարավոր են «ամենատհաճ հետևանքները»:

«Կարող է լինել հողի վարակում: Նույնականացումը կարող է դժվար լինել, եթե մարմինները չգտնվեն նախքան ձմռան սկսվելը, քանի որ հավանականություն կա, որ ձմռան ընթացքում կսկսվի դիերի քայքայում: Մենք անցյալի փորձից գիտենք, որ եթե արագ չգործենք, պարզապես կբարդացնենք հետագա քննարկումները անհայտ կորածների խնդրի շուրջ»,- հետևանքներն է թվարկել Մաուրերը:

Նշենք, որ 1992-1994 թվականների արցախյան առաջին պատերազմից հետո ԿԽՄԿ ցուցակում դեռևս 4500 անհետ կորած կա:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 21-ին ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը նախազգուշացրել էր, որ Լեռնային Ղարաբաղին սպառնում է մարդասիրական և բնապահպանական աղետ:

Տաթև Ֆռանգյան