Ռուսաստանը միայն միջնորդի դեր է ստանձնել հայտարարության ստորագրման գործում. Պուտին

Լուրեր

04.07.2026 | 16:26
Կիևյան կամուրջի աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով, նույնիսկ՝ հանգստյան օրերին․
04.07.2026 | 16:09
Տիգրան Խաչատրյանը նոր ռեֆերենտ ունի
04.07.2026 | 15:55
ՆԳՆ-ում քննարկել են հայրենական ռազմարդյունաբերական և տեխնոլոգիական լուծումների կիրառման հնարավորությունները
04.07.2026 | 15:36
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
04.07.2026 | 15:20
«Էս տեխնոլոգիան առաջին անգամ ա, չէ՞», «Հա, ՀՀ-ում նման ջրամբար չկա». Փաշինյանը Վեդիի ջրամբարում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.07.2026 | 14:41
Եվրոպական ինդեքսներն աճել են
04.07.2026 | 14:19
Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Հայաստանի պաշտպանության ոլորտի բարեփոխումներին․ դեսպան Քոուլ
04.07.2026 | 13:57
Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը ստորագրել են «Հյուսիս-Հարավ» միջանցքի զարգացման մասին եռակողմ արձանագրություն
04.07.2026 | 13:33
Հայաստանը ձգտում է արհեստական բանականությունը դարձնել տնտեսական աճի շարժիչ ուժ․ Մխիթար Հայրապետյանի հարցազրույցը Apolitical-ին
04.07.2026 | 13:22
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Ռուսաստանի վրա․ Սանկտ Պետերբուրգում հրդեհ է, Բելգորոդը հոսանքազրկվել է
04.07.2026 | 12:50
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.86%-ով և կազմել 4174.60 դոլար
04.07.2026 | 12:34
ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն»
04.07.2026 | 12:14
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
04.07.2026 | 11:55
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
04.07.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
Բոլորը

«Ես ստանձնեցի միջնորդի դերը, լսեցի բոլորի պահանջները, փաստացի հավասարաչափ եռակողմ աշխատանք էր: Հենց այդ օրն է գրվել»,- «Մոսկվա.Կրեմլ.Պուտին» հաղորդման ժամանակ ասել է Ռուսաստանի Դաշնությա նախագահ Վլադիմիր Պուտինը՝ խոսելով նոյեմբերի 9-ին  ՌԴ–ի Հայաստանի ու Ադրբեջանի կողմից ստորագրված ԼՂ հակամարտության գոտում զինադադարի հայտարարության մասին:

«Հայաստանը հասել էր մի կետի, որ պետք էր որոշում կայացնել: Կռիվ էր ամեն բառի, կետի, կարելի է ասել՝ ստորակետի համար: Ինչ վերաբերում է բուն տեքստին, դա երեքով ենք արել՝ ես, իհարկե, նախագահ Ալիևն ու վարչապետ Փաշինյանը: Այլ կերպ հնարավոր չէր, որովհետև դա, ըստ էության, երկու կողմի միջև պայմանավորվածություն էր, Ռուսաստանը միայն միջնորդի դերը ստանձնեց»,- նշել է ՌԴ առաջնորդը:

«Հայաստանն իրեն մենակ չի զգացել: Վստահեցնում եմ. Ռուսաստանը բազմակողմ և երկկողմ պարտավորությունների շրջանակում, նաև ռազմատեխնիկական գործակցության ոլորտում ամբողջությամբ կատարել է բոլոր պարտավորությունները: Հայաստանն իրեն անտեսված չի զգացել, Ռուսաստանն ամեն ինչ արել է դրա համար»,- ասել է Պուտինը: