ՊՆ փոխնախարարը՝ Վաղարշակ Հարությունյանի հետ աշխատելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 11:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ադիգեյսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնի վրա
04.11.2026 | 11:07
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:06
Նոր կենսաչափական համակարգի գործարկմանը նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:03
Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
04.11.2026 | 10:55
Հայաստանում արձանագրվել է պարսկական հովազի 8-րդ առանձնյակը
04.11.2026 | 10:48
Եվրոպայում մեկ օրում առնվազն 7 ինքնաթիռ ռումբի մասին կեղծ ահազանգ է ստացել
04.11.2026 | 10:28
65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են. ՔԿ-ն՝ Կարապետյանների հետ կապված գործողությունների մասին
04.11.2026 | 10:18
Դեմոկրատները վերահսկողություն կստանան ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ՝ հանրապետականներին զրկելով մեծամասնությունից․ BBC
04.11.2026 | 10:11
Վահագն Հարությունյանը կգլխավորի ՀԲՖ մարզչական կոմիտեն
04.11.2026 | 10:03
Փաշինյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել․ խոսնակը զգուշացնում է հնարավոր խարդախության մասին
04.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 09:54
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում
04.11.2026 | 09:46
4 մեքենայի բախման հետևանքով 9 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել
04.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
Բոլորը

Այսօր Ազգային ժողով էր ժամանել ՊՆ փոխնախարար Մակար Ղամբարյանը՝ Դավիթ Տոնոյանի՝ պաշտպանության նախարարի պաշտոնից հեռանալու և Վաղարշակ Հարությունյանին այդ պաշտոնում նշանակելու տեղեկությունների հաստատումից կարճ ժամանակ անց:

Factor.am-ին նա փոխանցեց, որ խորհրդարան է եկել Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման մասնակցելու համար։

Անդրադառնալով Մովսես Հակոբյանի երեկ հնչեցրած հայտարարության վերաբերյալ հարցին՝ զենքերի ձեռբերման պլանը փոխվե՞լ է, թե՞ ոչ, Ղամբարյանը պատասխանեց. «Այդ հարցերը ուղղեք այն մարդկանց, ովքեր զբաղվում են պլանավորմամբ»:

Անդրադառնալով հարցին՝ Նիկոլ Փաշինյանը հրաման տվե՞լ է, որ պատերազմի առաջին օրերին ԶՈւ լրահամալրում տեղի չունենա, ինչպես որ հայտարարեց Մովսես Հակոբյանը, Ղամբարյանը պատասխանեց. «Դրանք այն հարցերն են, որոնց անգամ իմ մակարդակի պաշտոնյաները չեն առնչվում»:

Հարցին՝ արդյոք պատրաստվում է հրաժարական տալ, թե ցանկություն ունի աշխատել Վաղարշակ Հարությունյանի հետ՝ լինելով Դավիթ Տոնոյանի կադրը՝ պաշտպանության փոխնախարարը նշեց. «Այն պաշտոնը, որում ես աշխատել եմ, կախված չէ անձերից և փոխհարաբերություններից: Շատ հավանական է իմ և՛ աշխատելը, և՛ չաշխատելը»:

Մանրամասները՝ տեսանյութում: