Մովսես Հակոբյանից բացի, նոր հայտարարություններ կլինեն՝ կանխելու վարչապետի խոստումը՝ դավաճանների անուններ տալ․ Արման Բաբաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ Արման Բաբաջանյանի հետ

-Այսօր հայտարարություններով հանդես եկավ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։ Ըստ նրա՝ վարչապետի տիկինը Սամվել Բաբայանի հետ պատերազմի ընթացքում գտնվել է հրամանատարական կետում, ինքը խնդրել է հեռանալ, ինչից հետո Դավիթ Տոնոյանն իրեն Փաշինյանի անունից արգելել է գնալ կետ։ Հակոբյանը նշում է, որ բանակը քանդող սխալ որոշումներ են կայացվել՝ Արտակ Դավթյանի նշանակումը, կրճատվել է 5 գունդ, Նիկոլ Փաշինյանին հանցագործության մեջ մեղադրեց՝ ասելով, որ կանգնեցրել է համալրումը, ինչի հետևանքով առաջնագծում համալրումներ չեն եղել, և հակառակորդը մխրճվել է։ Եվ, ըստ Հակոբյանի, սխալ էր ՍՈՒ-30, «ԱՍԱ» համակարգեր ձեռք բերելը, և այլն։ Պարո՛ն Բաբաջանյան, ի՞նչ եզրակացության Դուք եկաք։

-Սա իրավապահների քննության առարկա պիտի դառնա, բայց նաև պետք է հաշվի առնել, թե ով է հայտարարողը՝ մի մարդ, որը հայտնի է Արցախի բանակը թալանելով։ Շատ ու շատ ուշագրավ դրվագներ գիտենք նրա՝ Հայաստանում ծավալած գործունեությունից, նրա դիզած ունեցվածքից։ Շատ կարևոր է նաև ուշադրություն դարձնել, թե ովքեր են հայտարարողները, որովհետև, վստահաբար, արդեն կարող ենք համոզված լինել, որ առաջիկայում կլինեն նոր հայտարարություններ՝ կանխելով վարչապետի այն խոստման կատարումը, որ ինքը առաջիկայում պատրաստվում է հայտարարություններով հանդես գալ, երբ ամեն ինչ կհանդարտվի՝ նա դավաճանների, զինվորականների անուններ պիտի երևան բերի։ Դա նա արեց հենց նոյեմբերի 10-ին։ Եվ չի բացառվում, որ սա արդեն կազմակերպված բնույթ սկսի ստանալ՝ կանխելու համար այդպիսի զարգացումները։

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Ռոբերտ Անանյան