Մոսկվան չի ձգտել քաղաքական դիվիդենտներ շահել ԼՂ-ի շուրջ եռակողմ հայտարարությամբ․ Լավրով

Լուրեր

20.05.2026 | 17:28
ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը
20.05.2026 | 17:19
Գագիկ Ծառուկյանը Կապանում է․ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 17:07
Անչելոտին նշել է ԱԱ-2026-ի ֆավորիտներին
20.05.2026 | 16:56
Դիմել եմ ՌԴ դեսպանատուն պարզաբանում ստանալու համար. Նարեկ Կարապետյանը` ՌԴ քաղաքացի լինելը հերքում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 16:48
ԲՀԿ անդամների հրատապ ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 16:45
ԱՄՆ-ը և Իսրայելը պատրաստվում էին Իրանում իշխանության բերել նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին. NYT
20.05.2026 | 16:40
Քաղհասարկությունը Արթուր Օսիպյանի հետապնդումը անհիմն ու քաղաքականապես մոտիվացված է համարում
20.05.2026 | 16:30
ՀՀ-ում բանտարկությունների զգալի աճ է գրանցվել. Եվրոպայի խորհրդի զեկույցը
20.05.2026 | 16:28
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը Քասախում․ ՈւՂԻՂ
20.05.2026 | 16:25
Ամառը սկսվում է սառը սուրճից․ իսկ եթե այն նաև բոնուսնե՞ր է բերում․ Idram&IDBank
20.05.2026 | 16:21
«Հեռախոսով էդքան փողի անունը կտաք, որ ի՞նչ»․ ՀԿԿ-ն ԱԹՍ-ով գաղտնալսում է իրականացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 16:17
Գվարդիոլան մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիից» հեռանալու մասին լուրերը
20.05.2026 | 16:09
Արտագաղթի մասին խոսակցություններն առարկայազուրկ են. Արփինե Սարգսյան
20.05.2026 | 16:01
Պոդոլյակը հայտնել է՝ երբ կարող են Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացվել
20.05.2026 | 15:55
«Բոլորին դեմ եմ»-ը թան ու մածուն է բաժանել ընդդեմ «ատելության թույնի»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոսկվան չի ձգտել ինչ-որ քաղաքական դիվիդենտներ շահել Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ հայտարարությունը մշակելիս։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Ո՛չ, մենք նման ձգտում չենք ունեցել»,- ասել է Լավրովը RT հեռուստաալիքի հարցին ի պատասխան։

Նա ընդգծել է, որ Մոսկվայում «փիլիսոփայորեն» են վերաբերվում նրան, թե ինչպես են փորձում մեկնաբանել նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունն ու դրա ձեռքբերման գործում Ռուսաստանի դերը։

Սերգեյ Լավրովը մեկնաբանել է նաև ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարությունն այն մասին, որ անհրաժեշտ էր տեղեկացնել Լեռնային Ղարաբաղի շուրջ համաձայնության մանրամասները։

«Նախ՝ ես չեմ կարծում, որ այն լուծվել է առանց ԱՄՆ մասնակցության, քանի որ, իհարկե, երեք համանախագահների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի դիրքորոշումները, որոնք մինչ նոյեմբերի 9-ի համաձայնագրի կնքումը մեկ ամիս շարունակ ոչ մեկ անգամ է ներկայացվել նախագահների մակարդակով, նախարարների մակարդակով, համանախագահող երկրների հատուկ ներկայացուցիչների մակարդակով։ Այդ դիրքորոշումը կայանում էր անհապաղ արյունահեղության դադարեցման և հրադադարի պահպանման ռեժիմի վերահսկման մեխանիզմների մշակման մեջ։ Այն, ամեն դեպքում, քաղաքական, հոգեբանական առումով ազդել է իրավիճակի վրա։ Եվ ով ինչպես էլ վերաբերվի մեր արևմտյան գործընկերներին, նրանք ազդեցություն ունեն տարածաշրջանի պետություններում։ Այս պատճառով էլ այդ կոչերը, չնայած դրանք չունեին նյութական ձևակերպում այդ ժամանակահատվածում, կարևոր քաղաքական դերակատարություն ունեցան պայմաններ ստեղծելու հարցում, որպեսզի վերջնական արդյունքում անձամբ Պուտինի կողմից ներդրված տիտանական ջանքերի շնորհիվ համաձայնեցված պայմանավորվածությունները գործեն։ Եվ դրանք գործում են։ Ես մեկ անգամ չէ, որ փորձել եմ բացատրել այս ամենը։ Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի շուրջ իմ ամերիկացի ու ֆրանսիացի գործընկերների, ինչպես նաև նախագահ Մակրոնի հետ նախագահ Պուտինի շփումների ժամանակ ակնհայտորեն նկատվում է խոցված ինքնասիրությունը։ Եվ սա ցավալի է։ Ես վերջին երկու օրերի ընացքում արդեն երկու անգամ խոսել եմ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ լե Դրիանի հետ, և ես փորձել եմ նրան բացատրել, որ մենք մտահոգվում ու անհանգստանում ենք, որ մարդկանց չսպանեն, որպեսզի մարդիկ չփախչեն իրենց բնակավայրերից, որպեսզի տասնյակ հազարներով չավելանան փախստականների ու տեղահանվածների թիվը։ Իրավիճակում, երբ խոսք է գնում տառացիորնե րոպեների մասին, իսկ ամեն մի րոպեն մարդկային կյանքի արժեք ուներ, զանգահարել Վաշինգտոն, Փարիզ, պայմանավորվել այն մասին, թե կաջակցեն նրանք այս կամ այն ձևակերպմանը․․․ Նման մեղադրանքները հնչեցնելը ճիշտ չէ ու անբարոյական է պարզ մարդկային բարոյականության տեսանկյունից»,- հայտարարել է Լավրովը։