«Չափերդ ճանաչի»․ վիճաբանություն՝ Արման Բաբաջանյանի և Գաբրիել Բալայանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

Ազգային ժողովում Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը, արձագանքելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիտարկումներին, նշեց, որ Մարտակերտի գյուղերը եղել են Աղդամի շրջանի գյուղեր, որոնք վերջին վարչատարածքային բաժանումով Արցախի Հանրապետությունը ներառել էր Մարտակերտի շրջանում: «Պետք չէ չհիմնավորված հայտարարություններ անել»,- ասաց փոխնախարարը:

Հիշեցնենք՝ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, անդրադառնալով Մարտակերտի 6 գյուղերի հայաթափմանը,  նշել էր, որ բազմաթիվ հարցեր են կուտակվել, սակայն պատասխան տվող չկա. «Որովհետև պետություն չկա: Իշխող ֆրակցիան պետք է թափ տա իրեն, և միայն 24-ժամյա աշխատանքով կարող ենք դա անել»:

Բաբաջանյանը նաև նշել էր. «Չեն կարող կլանային, կոռուպցիոն, մաֆիոզ կապերով կաշկանդված մարդիկ զբաղվել այս կարևորագույն աշխատանքով»:

Բալայանը հորդորեց մնալ էթիկայի կանոնների շրջանակներում: «Եթե իրավաբանական այդքան գիտելիք չունեք, ես խոստանում եմ օժանդակել՝ իրավապահ մարմիններին կոնկրետ անձանց վերաբերյալ հաղորդում ներկայացրեք հանցագործության մասին:

Արման Բաբաջանյանը տեղից արձագանքեց. «Չափերդ ճանաչիր»:

Բալայանը հակադարձեց, որ իր չափը ճանաչելու հետ կապված խոսելն ավելորդ է և զսպվածության կոչ արեց:

Մանրամասները՝ տեսանյութում: