Ռուս խաղաղապահները գնահատել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
Քաղաքականություն
19.11.2020 | 12:30Լեռնային Ղարաբաղում ամբողջությամբ պահպանվում է հրադադարի ռեժիմը, խաղաղապահ ուժերի դիրքերում իրավիճակը հանգիստ է։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ղարաբաղում ՌԴ Զինված ուժերի խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալ, գնդապետ Ալեքսեյ Պոլյուխովիչը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Լեռնային Ղարաբաղի տարածքում հրադադարի պահպանման ռեժիմը պահպանվում է ամբողջությամբ։ Խաղաղապահ զորակազմը սահմանված կարգով կատարում է իր պարտականությունները։ Դիրքերում իրավիճակը հանգիստ է»,- ասել է նա։
Տաթև Ֆռանգյան