Ալիևը կրկին խոսել է ԼՂ-ում անվտանգության ապահովմանը թուրք զինվորականների մասնակցության մասին

Լուրեր

03.11.2026 | 17:45
Ասել է` մոլորվել է, կնոջը սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը` Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:36
ԱԺ ծեծկռտուքը՝ անպատիժ չթողնելու պահանջ․ ՀԿ-ները քննադատել են Փաշինյանին, Ռուբինյանին և Կարապետյանին
03.11.2026 | 17:34
Բյուջե-2027-ի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 17:25
Հայտնի են կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցներն Ազգերի լիգայում
03.11.2026 | 17:17
Իմ կարծիքով՝ հանցակազմ չկա․ ՔԿ նախագահը՝ «սատկացնելու» և «կզացնելու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:07
Ակցիա և նամակի հանձնում․ Հանրային հեռուստաընկերության տնօրենի և հեռարձակողի խորհրդի նախագահի հրաժարականն են պահանջում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:58
Դիմելու եմ ԱԱԾ տնօրենին․ ՔԿ նախագահը՝ բանակում ինքնասպանության որոշ դեպքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:49
3 ամիս սպասել եմ էս հանդիպմանը․ Ագնեսա Խամոյանը՝ ՔԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:41
Ռուսաստանը հույս ունի, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա առաջիկայում
03.11.2026 | 16:31
Փաշինյանը Մեցոլայի հետ քննարկել է Հայաստանին ԵՄ առևտրային արտոնություններ տրամադրելու հարցը
03.11.2026 | 16:30
Եթե գազի գինը թանկանա 10%-ով, մեր գնաճը մոտ 0,8%-ով ավելի բարձր կլինի․ ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:22
Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս հանդես չեն գա RAF-ում
03.11.2026 | 16:14
Արթուր Պողոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 16:10
Բաքվի և Անկարայի միջև ճգնաժամ․ կարո՞ղ է Թուրքիան բացել Հայաստանի հետ սահմանը․ թուրքական ԶԼՄ-ի անդրադարձը
03.11.2026 | 15:59
Մարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոն
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին խոսել է ԼՂ-ում անվտանգության ապահովմանը թուրք զինվորականների մասնակցության մասին։

Նրա խոսքով՝ տարածաշրջանի բոլոր երկրներն իրենց աջակցությունն են հայտնել Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի մասին համատեղ հայտարարությունը՝ հավելելով, որ ռուս և թուրք զինվորականները կմասնակցեն ԼՂ-ում «ադրբեջանցիների ու հայերի անվտանգության ապահովման օպերացիային»։

«Մեր բոլոր հարևաններն իրենց աջակցությունն են հայտնել։ Իսկ նրանցից երկուսը՝ Ռուսաստանն ու Թուրքիան, կմասնակցեն ադրբեջանցիների ու հայերի անվտանգության ապահովման օպերացիաներին»,- ասել է Ալիևը Բաքվում Նիդերլանդների նոր դեսպանի հետ հանդիպմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսական կողմից բազմիցս հայտարարություններ են եղել, որ Լեռնային Ղարաբաղում թուրք խաղաղապահներ չեն լինելու՝ նշելով, որ խոսքն ընդամենը վերաբերում է Ադրբեջանի տարածքում ռուս-թուրքական դիտորդական կենտրոնի ստեղծմանը, որը Ղարաբաղին մոտ չի լինի, իսկ մանրամասները կհամաձայնեցվեն լրացուցիչ։

Տաթև Ֆռանգյան