Պայմաններ են ստեղծվել՝ ԼՂ ճգնաժամն արդարության հիմքով լուծելու համար․ Պուտին

Լուրեր

12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԲՐԻԿՍ-ի իր գործընկերներին հայտնել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին՝ հայտարարելով, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կատարվում են, և իրավիճակն այդ տարածաշրջանում կայունանում է, գրում է ՏԱՍՍ-ը։

Տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացված ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին ունեցած ելույթում Պուտինը հիշեցրել է, որ սեպտեմբերին «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սուր փուլ էր մտել»։

«Ռուսական կողմն ամենաակտիվ քայլերն է ձեռնարկել, որպեսզի օգնի դադարեցնել մեզ համար երկու բարեկամ երկրների միջև ռազմական գործողությունները և դրդել նրանց գտնել փոխզիջումային որոշումներ։ Մեր միջնորդության արդյունքում նոյեմբերի 9-ին ձեռք են բերվել կրակի լիակատար դադարեցման ու Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման մասին պայմանավորվածություններ»,- ասել է Պուտինը։

Նա նշել է, որ կարևոր է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի են կոչվում։

«Կարևոր է, որ հիշատակված պայմանավորվածությունները կատարվում են։ Ամբողջությամբ դադարեցված են ռազմական գործողությունները, իրավիճակը կայունացել է։ Այսպիսով, պայմաններ են ստեղծվել ճգնաժամի հարատև ու լիակատար ձևաչափով կարգավորման համար, ընդ որում՝ արդարության հիմքով՝ ինչպես ի շահ ադրբեջանի, այնպես էլ ի շահ հայ ժողովրդի»,- հայտարարել է ՌԴ նախագահը։

Տաթև Ֆռանգյան